ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շախմատի ազդեցությունը երեխայի կրթության նկատմամբ վերաբերմունքի վրա

Ապրիլի 11, 2022
Դպրոցական անցուդարձ

Տավրուսի միջնակարգ դպրոցում ուսումնական առարկաների շարքում կարևոր տեղ ունի շախմատ առարկան։

Գոհարը, Վաչեն, Հարությունն ու Վիլենը սովորում են համապատասխանաբար 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարաններում ու շախմատի պարապմունքները նրանց համար վեր է ածվում զարգացման կենտրոնի։ Երեխաները ստանում են համապարփակ գիտելիքներ թեմաների վերաբերյալ և մի կողմից էլ կատարվում է գիտելիքի կոնսոլիդացիա` ըստ դասարանախմբի։

Ճիշտ է, խաղն, ինքնին, հետաքրքրության աղբյուր է, բայց խաղի նկատմամբ սեր առաջացնելն, անշուշտ, դասավանդողի ձեռքում է։

Դպրոցի տնօրեն Վիլյամ Թորոսյանը դպրոցական շախմատային կյանքի հնաբնակներից է, ով ամենայն համբերատարությամբ գիտելիքներ ու տեխնիկական հմտություններ է փոխանցում աշակերտներին։

Իհարկե, գյուղական միջավայրում երեխաները սովոր են կարողություններ ցուցաբերել և մրցակցել ֆիզիկական դրսևորումներում, այնուամենայնիվ անհնարին է չնկատել նրանց հետաքրքրությունը մտածողության կրթության մեջ։

Տավրուսի միջնակարգ դպրոց