ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվեց ընթերցանության շաբաթը

Ապրիլի 13, 2022
Դպրոցական անցուդարձ

«Գիրքը բացելուն պես նրա մեջ հետաքրքիր բան կգտնես»։
Պաուլո Կոելիո

Այսօր` ապրիլի 11֊ին, Եղվարդի N 3 հիմնական դպրոցի VI գ դասարանում ամփոփում էին ընթերցանության շաբաթը ( ուսուցիչ` Ա. Աղայան)։

Օրեր շարունակ երեխաները թե՛ դասի ժամին, թե՛ տանը կարդում էին տարբեր գրքեր, տեղեկություններ հավաքում աշխարհի ամենահին գրքերի ու գրադարանների մասին , ծանոթանում թղթի ստեղծման պատմությանը։

Դաս֊մրցույթը հետապնդում էր մի նպատակ` խթանել և զարգացնել երեխաների ընթերցասիրությունը, ուղղորդել նրանց դեպի գրքերի աշխարհ, որովհետև դրանք լուսավորում են մարդու հոգին, ամրացնում բնավորությունը, տալիս հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ, մարդու մեջ արթնացնում լավագույն ձգտումներ, սրում միտքը և մեղմացնում սիրտը։

Դասը ծառայեց իր նպատակին։

Մրցույթին մասնակցեցին երեխաների մեծ մասը, և անաչառ ժյուրիի որոշմամբ հաղթեցին Սիլվի Վերդյանը, Էլիզա Մանուկյանը և Լյուդմիլա Բեյբությանը, ովքեր որպես մրցանակ ստացան հետաքրքիր գրքեր։