Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» բեմադրությունը Եղիշե Չարենցի 125-ամյակի հոբելյանական ծրագրի կարևորագույն մասն է կազմում: Ներկայացման պրեմիերան կկայանա ապրիլի 14-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Այդ կապակցությամբ տեղի է ունեցել ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի ասուլիսը:
«Կրակե օղակը» Ավետ Տերտերյանի առաջին փորձն է և առաջին անգամ բեմադրվել է 1967 թվականին. այս տարի լրանում է ստեղծագործության 55-ամյակը: Վերջին բեմադրությունը Տիգրան Լևոնյանինն է 45 տարի առաջ՝ 1977 թ.:
Կարեն Դուրգարյանն իրազեկել է, որ նախաձեռնում են մի ծրագիր, ըստ որի՝ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կբարձրացվեն օպերային թատրոնի բեմահարթակ. «Անշուշտ, Ավետ Տերտերյանին չենք կարող համարել ժամանակակից, որովհետև նա արդեն դասական է, բայց պետք է փորձենք մի քանի տարի անց հասնել նրան, որ այսօր գրված ստեղծագործությունները բարձրանան բեմահարթակ: Լավ թատրոններում տարին գոնե 2 անգամ պետք է ժամանակակից երաժշտություն հնչի, որպեսզի սերունդներին ցույց տանք, թե ինչպես են մտածում այսօրվա կոմպոզիտորը և պոետը»:
Ընտրվել է հենց «Կրակե օղակը»՝ հաշվի առնելով, որ հիմքում Չարենցի պոեմներն են և գրողի 125-ամյակը:
««Սոմա. Կրակե օղակ» օպերան հանելով բեմահարթակ՝ կփորձենք հանդիսատեսին ցույց տալ, թե ինչպես են մտածել մեր մեծերը, որովհետև իբրև ազգային արժեք՝ այս ստեղծագործությունն իրավունք ունի բեմահարթակում լինելու»,- ասել է Դուրգարյանը:
Ըստ նրա՝ այս ստեղծագործությունը բավականին բարդ է, ինչը, թերևս, կհաղթահարվի: Բեմում կլինեն 100 արտիստ, մեծ նվագախումբ, առաջին անգամ փորձ է արվում ցույց տալ օպերային թատրոնի տեխնիկական հնարավորությունները՝ օպերային արվեստն իբրև թատրոն ներկայացնելու տեսանկյունից:
«Թատրոնի լուսային հնարավորությունները թույլ կտան տեսնելու, թե ինչպես են մտածել Տերտերյանը և Չարենցը: Ի վերջո, Տերտերյանը համարվում է տիեզերական երաժշտություն գրող: Փորձել ենք սինթեզված ներկայացում ստանալ, որտեղ կլինեն ֆիլմ, լուսային ռեժիսուրա և ընդհանրապես ռեժիսուրա»,-ներկայացրել է Կ. Դուրգարյանը:
Այն հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է ստեղծագործությունը, բացի հայ հանդիսատեսից, ներկայացնել նաև միջազգային հարթակներում, Դուրգարյանը պատասխանել է, որ բանակցություններն արդեն իսկ սկսել են, և տարբեր թատրոններում այն ևս բեմ կբարձրանա:
«Ներկայացումը հաջողված է, եթե ավարտից հետո հանդիսատեսը սկսի մտածել ու հարց առաջանա՝ ի՞նչ էր սա նշանակում»,- ասել է Կարեն Դուրգարյանը:
Ստեղծագործության բեմադրության առնչությամբ մեկնաբանությամբ հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նա անդրադարձել է Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառումներին, դրանք համարել հաջողված. «Ամենաբարձր մակարդակով և ամենաստույգ ուղերձներով «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է Չարենցին նվիրված հոբելյանական երեկոն: Հիմք ընդունելով միջոցառման գեղարվեստական արժեքն ու հանրային հնչեղությունը՝ նախատեսում ենք կրկնել այն: Շատ ենք կարևորում այն նաև համայնքներում ներկայացնելու հանգամանքը»:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև «Սոմա. Կրակե օղակ» օպերային բեմադրությանը. «Չափազանց կարևոր է երկար դադարից հետո բեմում նորից տեսնել «Կրակե օղակը»՝ մեր մեծանուն կոմպոզիտորի աշխատանքը, որը «Սոմայով» ներշնչված ստեղծագործություն է: Որքան էլ տարօրինակ թվա, 21-րդ դարում աշխարհիկ պետության մեջ կարող են շատ տարբեր կարծիքներ հնչել առ այն, որ այս գործը քրիստոնեական ուղղվածություն չունի: Դա կարելի է համարել խավարամտություն. մեր դարում չի կարելի նման բառապաշարով և զուտ կրոնական կողմնորոշումներով գնահատել գեղարվեստական աշխատանքը»:
Ըստ փոխնախարարի՝ մասնագիտական և գեղագիտական տեսանկյուններից Չարենցը պոեզիայում «կրակապաշտ է». նրա ստեղծագործություններում շատ են կրակ, արև, արյուն բառերը. «Ու հասկանում ենք, որ չենք կարող շրջանցել Չարենցի գեղարվեստական ժառանգության այս կողմերը, որտեղ կրոնական ուղղվածության որևէ խնդիր չկա»:
Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ հասցրել է տեսնել փորձերի բոլոր տեսագրությունները, գովազդատեղեկատվական նյութերը, և զուտ վիզուալ տպավորությամբ ենթադրում է, որ սպասվում է շատ հետաքրքիր բեմադրություն, որը կլինի հաջորդ խոնարհման պատշաճ դրսևորումը մեծանուն պոետի հիշատակի առջև:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ