ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍՆ-ն և ՀԱՕԿ-ը համագործակցության հուշագիր են ստորագրել Փարիզի օլիմպիական խաղերի նախապատրաստության վերաբերյալ

Ապրիլի 13, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստությունը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Հուշագիրը ստորագրվել է՝ ղեկավարվելով բարձրակարգ մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում ՀՀ հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովման, պետական ծրագրի միջոցով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործման, օլիմպիական գաղափարների պահպանման և տարածման պետական քաղաքականության սկզբունքներով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ այս համագործակցության արդյունքում պետք է ամեն ինչ արվի, որ Հայաստանի հավաքականը Փարիզ-2024-ին մասնակցի ամենաբարձր մակարդակով. «Ստացվել է այնպես, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով ընդամենը 3 տարվա օլիմպիական ցիկլ հայտարարվեց: Այսօր արդեն մենք 2 տարուց էլ քիչ ժամանակ ունենք ու պետք է աշխատենք ուժերի գերլարմամբ, որպեսզի հասնենք այն արդյունքին, ինչն ակնկալում ենք:

Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի պատշաճ կազմակերպվեն ուսումնամարզական հավաքները, լուծվեն մարզադահլիճների, գույքի, մարզիկների հանդերձանքի հարցերը, ապահովվի նրանց մասնակցությունը միջազգային պաշտոնական մրցումներին՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Ամեն ինչ պետք է անենք, որ հնարավորինս շատ վարկանիշ նվաճենք, ու Հայաստանի հավաքականը Փարիզ-2024-ին մասնակցի ամենաբարձր մակարդակով»:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն էլ ընդգծել է՝ կարևոր է այն, որ այս փաստաթղթով հստակ տարանջատվում են կողմերի պարտավորությունները. «Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս հուշագրի ստորագրման առթիվ, քանի որ այս կերպ մենք փաստում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն համահունչ են մեր երկրում սպորտի զարգացման և օլիմպիական խաղերի նախապատրաստության գործընթացին: Ամենակարևորն էլ այն է, որ այս փաստաթղթով մենք հստակ տարանջատում ենք մեր գործողությունները, հստակ պարտավորություններ ենք վերցնում մեզ վրա: Բոլորիս նպատակը Փարիզ-2024-ում առավելագույն թվով մարզիկ-մարզուհիներ ունենալն ու առավելագույն թվով մեդալներ նվաճելն է»:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ սպորտը մեր երկրում համախմբման, միասնականության և համերաշխության խորհրդանիշ կդառնա. «Մենք միշտ կողմ ենք հանրային համերաշխության, և թող սպորտը մեր երկրում համախմբման, միասնականության և համերաշխության խորհրդանիշ լինի: Սա էլ հենց նշվում է օլիմպիական խարտիայի մեջ»:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փարիզ–2024 ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստման 2022-2024 թվականների փուլային ծրագրի կազմման և իրագործման հետ կապված ստանձնում է հետևյալ պարտականությունները՝

  • Ծաղկաձոր քաղաքի նախկին Գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքը, լողավազանը և կից մարզադահլիճը 30 տարով անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հանձնելու դեպքում, դրանք ամբողջությամբ հիմնանորոգել մեկ տարվա ընթացքում և դրա կառավարումը և շահագործումը իրականացնել Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հավասար մասնակցությամբ առևտրային կազմակերպության միջոցով։
  • Յուրաքանչյուր տարի՝ սկսած 2022 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ, հիմնանորոգել մեկից երկու մարզադպրոց՝ այդ թվում սահմանամերձ։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ, հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից, պարտավորվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից հիմնանորոգված մարզակառույցներն ապահովել անհրաժեշտ մասնագիտական մարզագույքով:

Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Փարիզ–2024 ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)