ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը

Ապրիլի 14, 2022
Լուրեր կազմակերպություններից

Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը: Հոբելյանի առիթով ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն:

Ֆակուլտետի հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը, ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը, ԵՊՀ ֆակուլտետների դեկաններ, մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, Հայ-ռուսական համալսարանի, ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ԻԿՄ ֆակուլտետի ուսանողներ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ով երկար տարիներ ղեկավարել է ԻԿՄ ֆակուլտետը, միջոցառման սկզբում առաջարկել է հոտնկայս հարգել Արցախյան վերջին պատերազմում զոհված ուսանողների և համավարակի հետևանքով կյանքից հեռացած երախտավոր դասախոս-գիտնականների հիշատակը:

«Համավարակի և պատերազմի հետևանքով մենք ունեցել ենք ցավալի և անդառնալի կորուստներ, որոնց մոռանալ չենք կարող»,- նշել է նախարարը:

Օրվա խորհրդի շրջանակում Վահրամ Դումանյանը շնորհավորել է հին ու նոր գործընկերներին` ընդգծելով, որ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը թողարկել է մասնագետների և գիտնականների սերունդ, որոնք հետագայում տեղափոխվել են այլ բուհեր` տարածելով ԻԿՄ-ի ավանդույթները:

«Ֆակուլտետի ու բուհի կարևոր բնութագրիչներն ավանդույթներն ու միջավայրն են: Մթնոլորտը, որ միշտ եղել է մեր ֆակուլտետում, որակի է վերածվել և ապահովել զարգացում: Բոլորիս պարտքն է պահպանել այդ մթնոլորտն ու միջավայրը, որի շնորհիվ մենք կապահովենք որակյալ բարձրագույն կրթություն և համալսարանականին վայել արժեհամակարգ»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Նախարարի խոսքով` ֆակուլտետի և համալսարանի դեմքը ներկա և նախկին լավագույն ուսանողներն են:

«Նրանք մեր մտավոր ոսկու հանքն են, որի փայլը տեսնելու համար մենք պետք է ծախսենք դասախոսական լավագույն ռեսուրսը` չխնայելով ոչինչ»,- ընդգծել է նախարարը:

Նա որպես ձեռքբերում նշել է ԻԿՄ ֆակուլտետի ուսանողական թիմերի նվաճումը նախօրեին ամփոփված ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայում, որտեղ ԵՊՀ երեք թիմեր գրանցել են տպավորիչ արդյունքներ՝ պարգևատրվելով երկրորդ կարգի դիպլոմներով. «Սա լավագույն նվերն էր ֆակուլտետի 50-ամյակի կապակցությամբ»:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ իր շնորհավորանքի խոսքում ընդգծել է, որ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը ԵՊՀ առաջատար ֆակուլտետներից է, թողարկում է մրցունակ մասնագետներ, ինչի վկայությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների հետ ֆակուլտետի սերտ համագործակցությունն է: Հովհաննես Հովհաննիսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարար, ԻԿՄ ֆակուլտետի երկարամյա դեկան Վահրամ Դումանյանին` ֆակուլտետի զարգացման գործում ունեցած ներդրման համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար և ԻԿՄ ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ ֆակուլտետի դեկան Յուրի Հակոբյանն արժանացել է ԿԳՄՍ նախարարության մեդալի:

Հանդիսության շրջանակում ԵՊՀ մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել նաև ԻԿՄ ֆակուլտետի մի շարք երկարամյա դասախոսներ և աշխատակիցներ: Ֆակուլտետի անձնակազմին շնորհավորել և հուշանվերներ են հանձնել նաև Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)