ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Նամակ» խորագրով գործնական աշխատանք

Ապրիլի 18, 2022
Դպրոցական անցուդարձ

«Նամակ» խորագրով գործնական աշխատանք էր Եղվարդի հ․3 հիմանական դպրոցի 5-րդ «բ» դասարանում մայրենի առարկայից (ուսուցիչ` Մ. Ավետիսյան)։

Աշակերտները պատրաստել էին ծրարներ, գրել նամակներ, որոնց հասցեատերերն էին իրենց մտերիմները, հայտնի գրողներ, դերասաններ և գրական հերոսներ։

Դասի ընթացքում աշակերտները ներկայացրեցին նամակի կառուցվածքը, կարդացին նշանավոր մարդկանց նամակները։ Մեջբերում արեցին Չարլի Չապլինի դստերն ուղղված նամակից. «Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ մարդ լինել։ Փորձի՛ր և դու»։