ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վարչապետն այցելել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 նորակառույց հիմնական դպրոց և նորաբաց «ԼՈՖԹ» նորարական կենտրոն

Ապրիլի 18, 2022
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 նորակառույց հիմնական դպրոցում իրականացված աշխատանքներին, այցելել «ԼՈՖԹ» նորարարական կենտրոն:

Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԱԺ պատգամավորներ Արեն Մկրտչյանը, Արփի Դավոյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և այլ պաշտոնատար անձինք:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել նորակառույց շինությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին, աշակերտների և ուսուցիչների համար ստեղծված պայմաններին:

Վարչապետին զեկուցվել է, որ դպրոցի նախկին շենքը 1988 թ. երկրաշարժից ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով ճանաչվել է վթարային և ապամոնտաժվել: Մինչ նոր շենքի շահագործումը, ուսուցումն իրականացվել է «Տեխնոսարք» գործարանի եռահարկ ադմինիստրատիվ շենքում:

Ապամոնտաժված դպրոցի տարածքում նոր շենքի կառուցումն իրականացվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում և համապատասխանում է միջազգային չափանիշներին ու բնական աղետների դեպքում` որպես ապաստարան, կծառայի բնակչությանը: Պատասխանատուների ներկայացմամբ՝ աշակերտների անվտանգ երթևեկությունը կազմակերպելու համար դպրոցին հարակից կառուցվել է նաև վերգետնյա անցում։

Ուսումնական հաստատությունը համալրվել է ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով: Այն նախատեսված է երկու զուգահեռ հոսքերով` 430 աշակերտի համար: Ներկայում աշակերտների թիվը 312 է: Երկհարկանի այս կառույցը (3857 քմ ընդհանուր մակերեսով) բաղկացած է երեք մասնաշենքից, որոնք միացված են սեյսմիկ կոնստրուկտիվ կարերով:

Վարչապետն այցելել է նաև Լոռու մարզային գրադարան, որտեղ բացվել է «ԼՈՖԹ» նորարական կենտրոնը: Ծրագիրն իրականացվել է «ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման» կառավարության որոշման շրջանակում:

«ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձորում երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական կենտրոնի ստեղծման ծրագիրը», պատասխանատուների ներկայացմամբ, ուղղված է մարզային գրադարանի ֆունկցիոնալ կարևորության ամրապնդմանը, գրադարանի արդիականացմանը՝ որպես մեկ միասնական մշակութային, կրթական, սոցիալական ակտիվության հարթակ:

Ծրագրի մանրամասները ներկայացնելով՝ ընդգծվել է, որ օգտագործվելու են ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կենտրոնը ծառայի մարզի և մարզկենտրոնի պատանիներին և երիտասարդներին, ամրապնդի մարզի և մայրաքաղաքի միջև կապն ու ընդլայնի միջմշակութային հնարավոր ազդեցությունները։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)