ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ)՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հետ համատեղ, հայտարարում է Հայաստանի դպրոցների համար նախատեսված «Լավագույն դպրոցական մինի այգի» 2-րդ ամենամյա մրցույթի մեկնարկի մասին։
«Դպրոցական սնունդ» ծրագրի մաս հանդիսացող այս մրցույթի նպատակն ազգային մակարդակում դպրոցական այգիների ստեղծման խթանումն է։ Այն ոչ միայն կօգնի բազմազան դարձնել դպրոցական ստանդարտ ճաշացանկը բնական թարմ բանջարեղենով ու կանաչեղենով, այլև վաղ տարիքից երեխաների շրջանում հետաքրքրություն կառաջացնի օրգանական հողագործության նկատմամբ՝ ծանոթացնելով հողօգտագործման հիմունքներին։
Մրցույթի հաղթողը կստանա 3000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ իր դպրոցի այգին զարգացնելու և կատարելագործելու համար։
Մրցույթը կիրականացվի երկու փուլով:
Փուլ 1. Դպրոցները պետք է ներկայացնեն գրանցման հայտ, որի վերջնաժամկետն է 2022 թ․ մայիսի 18-ը։
Փուլ 2. Դպրոցները պետք է ներկայացնեն ծրագրի փաթեթը, որի վերջնաժամկետն է 2022 թ․ սեպտեմբերի 15-ը։
Ընտրող հանձնաժողովը կգնահատի ստացված նախագծերի փաթեթները և մինչև 2022 թ․ նոյեմբերի 1-ը կհայտարարի հաղթողներին։
Մրցույթի կանոնների և հայտերի ներկայացման պահանջների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://clck.ru/eyLSB:
Մրցույթի կազմակերպման վերաբերյալ բոլոր հարցերը կարող եք ուղղել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ minigarden.armenia@gmail.com։
Մրցույթին կարող եք հետևել նաև ֆեյսբուքյան էջում` https://clck.ru/dnj3B, որպեսզի բաց չթողնեք վերջին նորությունները։
Մրցույթը թեման է՝ «Օրգանական դպրոցական այգի․ առողջության և բարեկեցության աղբյուր»։ Օրգանական հողագործությունը գյուղատնտեսական գործունեության տեսակ է, որը տարեցտարի ավելի ու ավելի լայն տարածում է գտնում ամբողջ աշխարհում։
Այս մոտեցումն ուղղված է մեր մոլորակի բնապահպանական վիճակի բարելավմանը հողի և դրա բնակիչների մասին հոգ տանելու, հողի մշակման մեղմ մեթոդների կիրառման, մշակաբույսերի բնական բազմազանության պահպանման և թունավոր նյութերի, թունաքիմիկատների, քիմիական պարարտանյութերի օգտագործումից ամբողջությամբ հրաժարվելու միջոցով։ Իր հերթին դա թույլ է տալիս պահպանել հողի բերրիությունը և օրգանապես մաքուր, ավելի բարձր սննդային արժեք ունեցող մթերք ստանալ։ Օրգանապես աճեցված բանջարեղենը, մրգերն ու կանաչեղենը հատկապես օգտակար են երեխաների առողջության համար։
Դպրոցական մինի այգիների առաջին մրցույթն անցկացվել է 2021 թ․-ին։ Մասնակիցների՝ դպրոցականների, ուսուցիչների, ծնողների, գյուղատնտեսական ոլորտի մասնագետների դրական արձագանքը վկայում է ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրության և այն զարգացնելու ու օժանդակելու պատրաստակամության մասին։ Ուստի կազմակերպիչները որոշել են մրցույթն ամենամյա ավանդույթ դարձնել։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ