ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները». ամփոփվել են մրցույթի արդյունքները

Ապրիլի 19, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) կապակցությամբ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների, ուսումնարանների ու քոլեջների սովորողների համար հայտարարել էր մրցույթ՝ «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով:

Մրցույթի նպատակն էր նպաստել մշակութային ժառանգության մասին իրազեկվածության, հուշարձանների պահպանման, խնամքի հասարակական գիտակցության, դրանց նկատմամբ բարձր պատասխանատվության բարձրացմանը:

Ապրիլի 12-ից 18-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ՀՀ պատմության և մշակույթի որևէ հուշարձանից մի հատվածի լուսանկար: Համաձայն մրցութային պայմանների՝ այն աշակերտը կամ սովորողը, որը մեկնաբանությունների հատվածում առաջինն է ճիշտ պատասխանել «Ո՞ր հուշարձանն է և ո՞ր մարզում է գտնվում» հարցին, դարձել է տվյալ օրվա հաղթողը: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» մրցույթի 7 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է շուրջ 500 պատասխան:

Ներկայացնում ենք առաջինը ճիշտ պատասխանած յոթնյակին՝

12.04.2022 թ. - ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի աշակերտուհի Վեներա Պետրոսյան,
13.04.2022 թ. - ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մանե Հասրաթյան,
14.04.2022 թ. - Երևանի թիվ 159 ավագ դպրոցի աշակերտուհի Անուշ Գասպարյան,
15.04.2022 թ. - ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Մկրտիչ Գաբրիելյան,
16.04.2022 թ. - Երևանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտուհի Անուշ Առաքելյան,
17.04.2022 թ. - ՀՀ Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Գոհար Ամիրխանյան,
18.04.2022 թ. - ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի աշակերտուհի Անահիտ Գաբրիելյան:

Հաղթած աշակերտները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խրախուսական նվերներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)