ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մենորկա Օփեն 2022». Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը կիսել են 2-4-րդ հորիզոնականները

Ապրիլի 25, 2022
Սպորտային լուրեր

Իսպանիայի Մենորկա կղզում ապրիլի 20-24-ը կայացել է «Մենորկա Օփեն 2022» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ պատանի գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը:

Հայաստանի ներկայացուցիչները հաջող ելույթներ են ունեցել՝ կիսելով 2-4-րդ հորիզոնականները: Շանթ Սարգսյանն արդյունքում զբաղեցրել է 3-րդ, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 4-րդ հորիզոնականը։

Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը նաև զգալիորեն բարելավել են իրենց միջազգային վարկանիշները։

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Հնդկաստանի 15-ամյա ներկայացուցիչ Գուկեշ Դոմարաջուն: Ի դեպ, նա դարձել է առաջին շախմատիստը, ով այս տարիքում ընդգրկվել է աշխարհի լավագույն 100 շախմատիստների ցանկում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն