ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հիշում եմ և պահանջում․ հուշ֊ցերեկույթ

Ապրիլի 26, 2022
Դպրոցական անցուդարձ

Ինքնուրույն, բանիմաց սերունդ կրթելը արդի դպրոցի հիմնական խնդիրն ու նպատակն է։ Դրա վառ վկայությունն է Եղվարդի N 3 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի կողմից կազմակերպված հուշ֊ցերեկույթը` որ կրում էր «Հիշում եմ և պահանջում» խորագիրը։

Երեխաները ոգեկոչեցին 1915 թ. Մեծ Եղեռնի նահատակներին և աշխարհին մի անգամ ևս հիշեցրին մարդկության դեմ կատարված ամենամեծ ու սարսափելի ոճիրը, մի անգամ ևս հաստատեցին, որ հայը կա՛, ապրու՛մ է` ի հեճուկս թուրք ջարդարարների, որոնց միակ նպատակն էր աշխարհում թողնել մի հայ, այն էլ թանգարանի համար։

Մի անգամ ևս հնչեցրեցին մեր պահանջատեր լինելու մասին։

Աշակերտական խորհուրդը աշխատել էր ինքնուրույն։ Նրանց հրավերով եկել էին Եղվարդի Հ. Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի անդամները։

Տնօրեն տիկին Լ. Աղայանը ողջունեց աշակերտական խորհրդի նախաձեռնությունը և մաղթեց, որ այն դառնա ավանդույթ, իսկ փոխադարձ այցերը հարևան դպրոցներ կրեն շարունակական բնույթ։ Դրանք կնպաստեն կիրթ, նպատակասլաց սերունդ կրթելուն։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)