ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կրթություն և կարիերա EXPO-2022» ցուցահանդեսին կներկայանան ավելի քան 80 ընկերություններ

Ապրիլի 26, 2022
Լուրեր կազմակերպություններից

Ապրիլի 27-29-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա «Կրթություն և կարիերա EXPO-2022» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:

Այն կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և «LOGOS EXPO CENTER» ընկերությունը:

«Կրթություն և կարիերա EXPO-2022» ցուցահանդեսը խոշորագույն միջոցառում է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում. ավելի քան 80 ընկերություններ ներկայացնում են տարբեր ծրագրեր և ծառայություններ: Այն նաև լավ հնարավորություն է արտասահմանյան և տեղական կազմակերպությունների միջև նոր կապեր հաստատելու համար:

«Կրթություն և կարիերա EXPO-2022» ցուցահանդեսն այս տարի կլինի աննախադեպ թե՛ իր ընդգրկման ծավալներով, թե՛ աշխարհագրությամբ, որն անշուշտ իր դրական ազդեցությունը կթողնի կրթության ոլորտի զարգացման, ինչպես նաև միջազգային կապերի ամրապնդման գործընթացում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն