ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դումանյան. «Որպես նախարար՝ մեծ նշանակություն եմ տալիս օլիմպիական շարժմանը»

Ապրիլի 26, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն առաջին կարգի դիպլոմներ է հանձնել դպրոցականների 2022 թվականի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողներին: Պարգևատրման արարողությանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

Ողջույնի խոսքում նախարար Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով դպրոցական օլիմպիադաների կարևորությունը, նշել է, որ օլիմպիական լինելը մտածելակերպ և ապրելակերպ է. «Օլիմպիադաներով ապրելը հետաքրքիր է, դա դրական իմաստով վարակ է` օլիմպիական հիվանդություն, որով վարակվածները ողջ կյանքում մնում են այդ հիվանդության կրողը: Որպես նախարար մեծ նշանակություն եմ տալիս օլիմպիական շարժմանը: Այստեղ մտքի սրություն ու սպորտային կամք են անհրաժեշտ, որոնք, ի վերջո, հանգեցնում են հաղթանակի, ինչն էլ անասելի բերկրանք և դրական զգացում են օլիմպիականի համար: Ես ցանկանում եմ, որ հետագայում` ուսանողական տարիներին, Ձեր օլիմպիական հաղթանակները լինեն շարունակական»:

Նախարարի խոսքով` դպրոցականների արձանագրած օլիմպիական բարձր արդյունքներն ուսուցիչների աշխատանքի արդյունքն են. «Պետք է անվերջ սիրենք և հարգենք մեր ուսուցիչներին, որովհետև ուսուցչի կարգավիճակն ամենաբարձրն ու ամենավեհն է, որին կարելի է ձգտել որպես հանրային նշաձող: Ուսուցիչն այն անձն է, որը մեզ մղում է կրթության, իսկ ապագան կրթությանն է, հետևաբար ուսուցիչն ապագայի ամենակարևոր մարդն է, իհարկե՝ ծնողի հետ»:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ, դիմելով և շնորհավորելով օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիրներին, փաստել է, որ դպրոցական կյանքի և ուսումնառության գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը գնահատված լինելն է. «Այսօր այն օրերից է, երբ դուք կարող եք Ձեզ գնահատված զգալ` վստահ լինելով, որ սա միայն սկիզբն է»:

Նրա տեղեկացմամբ` այս տարվա հուլիսին Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադան, որին ակնկալվում է ավելի քան 70 երկրների դպրոցական օլիմպիականների մասնակցություն: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ օլիմպիադայի դպրոցական փուլի հաղթողներն ակտիվորեն կմասնակցեն միջազգային մրցույթին` ընդգծելով իրենց վերաբերմունքն օլիմպիական շարժմանը:

Փոխնախարարը կարևորել է նաև օլիմպիադայի հաղթողների ակտիվ մասնակցությունը համադպրոցական գիտության փառատոնին, որն այս տարի անցկացվել է երկրորդ անգամ:

«Վստահ եմ, որ օլիմպիական շարժմամբ հետաքրքրվողները պետք է հետաքրքրվեն նաև գիտությամբ: Կուզենայի օլիմպիականների և նրանց ուսուցիչների նախագծերը տեսնել գիտության հաջորդ տարվա փառատոնում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ Հայաստանի դպրոցականների կողմից ներկայացված երեք նախագծեր մասնակցելու են մայիսին ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):

Հավելենք, որ դպրոցականների հանրապետական օլիմպիադան կազմակերպվել է 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն»: Եզրափակիչ` հանրապետական փուլում, առաջին կարգի դիպլոմի են արժանացել Հայաստանի և Արցախի դպրոցների 78 աշակերտներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)