ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանդիպման առանցքում հայ-սիրիական համագործակցության զարգացումն էր

Ապրիլի 26, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանըՀանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին պատգամավորական բարեկամական խմբի փոխնախագահ Տալալ ալ-Խալիլը, խմբի զեկուցող Յասեր ալ-Սալամաhը, Ժողովրդական ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության վարչական հարցերով պատասխանատու Մանազել Հասանը, ՀՀ-ում Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալատհբա Ահմադ Հասսանը և այլք:

Ողջունելով պատգամավորական բարեկամական խմբի անդամներին՝ Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարությունը համակարգում է տարբեր ոլորտներ, և այդ համատեքստում անհրաժեշտ է դիտարկել համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում: Նախարարը փաստել է, որ Սիրիայում գործում է հայկական հրաշալի համայնք, որը բացառիկ նշանակություն ունի մեր երկրի համար՝ հանդիսանալով յուրօրինակ կամուրջ:

Վահրամ Դումանյանը կարևորել է Սիրիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ առաջարկելով դիտարկել երկու երկրների միջև համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը՝ վերջինիս հաղորդելով նոր բովանդակություն և չափելի արդյունքներ:

Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանն իր հերթին նշել է, որ խոստումնալից երիտասարդներն են ցանկացած երկրի հույսը և շարժիչ ուժը՝ գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում նրանց հիմնախնդիրներին: Նրա խոսքով՝ չնայած պատերազմով պայմանավորված մարտահրավերներին՝ Սիրիայում գործող գիտակրթական հաստատությունները երբեք չեն դադարեցրել իրենց գործունեությունը: Լյուսի Իսկանյանն առաջարկել է թարմացնել երկու երկրների միջև եղած համաձայնագիրը՝ մասնավորապես փոխադարձության սկզբունքով ուսանողական կրթաթոշակների տրամադրման հարցով:

Վահրամ Դումանյանը՝ փաստելով, որ ՀՀ բուհերում հիմնականում սովորում են սիրիահայ երիտասարդներ, հույս է հայտնել, որ մեր երկրի բուհերը գրավիչ կլինեն նաև ազգությամբ սիրիացի ուսանողների համար, ինչն առավել կամրապնդի երկու պետությունների միջև կապերը: Նախարարի խոսքով՝ երկու երկրներն էլ անցել են պատերազմի միջով. «Պատերազմները և մարդկային դաժանությունները ճիշտ կրթության բացակայության հետևանք են: Ամենահզոր զենքը կրթությունն ու մշակույթն են, որոնցով պետք է ներկայանալ աշխարհին»:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև ուսանողների փոխանակման և երիտասարդների միջև շփումների ակտիվացման կարևորությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատանքային խմբերը կմշակեն երկու երկրների միջև համագործակցության մասին հուշագրի նախագիծ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…