ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Տղաները հասկանում են, թե ինչ պատասխանատվություն է դրված իրենց վրա». բռնցքամարտիկները նախավերջին հավաքն են անցկացնում Եվրոպայի առաջնությունից առաջ

Ապրիլի 27, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը, նախապատրաստվելով մայիսին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում է 13 մարզիկ:

Մեր ընտրանու հետ համատեղ հավաք են անցկացնում նաև Լիտվայի և Իսրայելի հավաքականները։

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքով՝ ծաղկաձորյան հավաքը նախատեսված է ընդհանուր ֆիզիկական պատրաստականության բարձրացման համար. «Գերծանր քաշային կարգում մարզումների ժամանակ զույգերի հետ կապված խնդիր ունեինք, իսկ Լիտվայի և Իսրայելի թիմերի հետ համատեղ աշխատանքով այդ խնդիրը լուծել ենք: Տղաների ֆիզիկական պատրաստությունն այս փուլի համար լավ է: Շարունակում ենք ամենօրյա մարզումները՝ առաջնությանը լավագույնս նախապատրաստվելու համար»:

Կարեն Աղամալյանն ասում է՝ աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ծրագրի. «Կարևորն այն է, որ տղաները հասկանում են, թե ինչ պատասխանատվություն է դրված իրենց վրա»:

Այս հավաքը թիմի համար նախավերջինն է Եվրոպայի առաջնությունից առաջ։ Ծաղկաձորյան հավաքը կավարտվի մայիսի 2-ին։ Մայիսի 7-ից էլ բռնցքամարտիկները մարզումները կշարունակեն Օլիմպավանում՝ մինչև մայիսի 20-ը:

Բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը մայիսի 21-31-ը կանցկացվի Երևանում: Մարզչի խոսքով՝ Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունենա բոլոր քաշային կարգերում: Այս պահին, թերևս, հարցական է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի մասնակցությունը, որը ձեռքի վնասվածք ունի ու գտնվում է վերականգնման փուլում:

Երևանում կայանալիք առաջնությունը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի նաև Արման Դարչինյանը:

Եվրոպայի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ակնկալվում է 30-40 երկրի մասնակցություն՝ շուրջ 280 մարզիկով:

Երկրպագուների համար կստեղծվեն ֆան-գոտիներ Կարապի լճին հարակից տարածքում և Հյուսիսային պողոտայում, կտեղադրվի մեծ էկրան: Եվրոպայի առաջնության մուտքը լինելու է տոմսերով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: