ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության

Փետրվարի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ․13 հիմնական դպրոցի IIIբ դասարանի դասվար Ռոզա Թևանյանը  կազմակերպեց  դաս-միջոցառում դպրոցի գրադարանում: Դասը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան  օրվան: Թումանյանի յուրաքանչյուր  բառը մի աշխարհ է. այս շեշտադրումով էին առաջնորդվում աշակերտները՝  միջոցառմանը խոսելով  զուլալ, մաքրամաքուր ժողովրդական բառ ու բանով: Ցերեկույթի ընթացքում բեմականացվեց «Անբան Հուռին» հեքիաթը: Բեմը հիշեցնում էր հեքիաթային մի աշխարհ: Աշակերտներն իրենց արտիստիկ խաղով և թումանյանական  ժողովրդախոսակցական բառուբանի միջոցով հանդիսատեսին տարել էին թումանյանական աշխարհ՝ իր Լոռվա չքնաղ, մթին ձորերով, Դեբեդի շառաչով, Չաթինդաղ լեռան վեհությամբ: Բոլորը հասկացան, որ «Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության»,  ուր՝ Տիեզերքում աստվածային  թափառում է իմ հոգին…

Ներկայացումը աշխատասիրության, կյանքում ճիշտ ապրելու գովերգն էր: Այն նաև սովորեցնում էր ու զգուշացնում, որ կյանքում շատ «անբան հուռիներ»  հեշտ ճանապարհներով գտնում են իրենց «երջանկությունը» և Նազարի նման ծիծաղում աշխարհի վրա:

Մեզանից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով...
Գիրք նվիրելով գրադարանին  փոքրիկները ևս մեկ անգամ հիշեցրին , որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք ու եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գեթ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին, հարազատներին:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Վիքինախագծերը որպես փոքրիկ հետազոտողներ դաստիարակելու գործիք

    Թեմայի հեղինակ՝ Արևիկ Ոսկանյան

    Վիքինախագծերը (Վիքիպեդիա, Վիքիբառարան, Վիքիքաղվածք և այլն) ազատ հասանելի և խմբագրվող հարթակներ են, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին ակտիվորեն մասնակցել տեղեկատվության ստեղծման և տարածման գործընթացին: Դրանք խթանում են քննադատական մտածողությունը, հետազոտական…

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…