ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կրթություն և կարիերա EXPO 2022»-ն համախմբել է կրթության ոլորտի մասնագետներին, գործարարներին, ուսանողներին ու սովորողներին

Ապրիլի 27, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 27-ից 29-ը կազմակերպել է «Կրթություն և կարիերա EXPO 2022» ցուցահանդեսը, որի բացման արարողությանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում անցկացվող ավանդական 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում են 80-ից ավելի կրթօջախներ (բուհեր, քոլեջներ, ուսումնական կենտրոններ, դպրոցներ), ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ Հայաստանից, Բելառուսից, Ռուսաստանից: Մասնավորապես բավականին ներկայանալի տաղավարներով էին հանդես եկել ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող Երևանի պետական հումանիտար քոլեջը, Վաղարշապարի Գ. Նարեկացու անվան համար 2 և Մ. Գորկու անվան 5 ավագ դպրոցները, Երևանի դեկորատիվ արվեստի պետական ​​արհեստագործական ուսումնարանը և այլն:

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողության ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունեց կազմակերպիչներին և մասնակիցներին՝ կարևորելով նմանօրինակ միջոցառումների դերն ու նշանակությունը ոլորտի զարգացման գործում:

«ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Ուստի ԿԳՄՍ նախարարությունն աջակցել և շարունակելու է աջակցել նմանաբնույթ միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպմանը: Հայտնի է, որ կրթությունը հասարակության բարեկեցության ու զարգացման հիմնական հենասյուներից է, որի վրա են կառուցվում մյուս բոլոր ոլորտների զարգացման հեռանկարները: Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և մաղթում արդյունավետ աշխատանք»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Նախարարը նաև շրջել է ցուցահանդեսում, այցելել մի շարք տաղավարներ, զրուցել մասնակիցների հետ և ծանոթացել նրանց ներկայացրած նյութերին:

Կազմակերպիչներն ընդգծել են, որ միջոցառման հիմնական նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության ողջ սպեկտորի վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել աշխատանք փնտրողների և իրական գործատուների միջև, ինչպես նաև ծրագրում ներգրավել պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ՝ իրենց նոր կրթական ծրագրերով:

Հավելենք, որ «Yerevan EXPO» հիմնական թեմատիկ բաժիններն են բարձրագույն կրթություն և ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ, միջին մասնագիտական կրթություն և քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ, կադրերի վերապատրաստում, շարունակական կրթություն, օտար լեզուներ, ուսուցումն արտասահմանում, փոխանակման ծրագրեր և այլն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)