ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դասընթաց՝ «ԱՊՀ տարածքում երիտասարդների հետ աշխատանքի կազմակերպում» թեմայով

Ապրիլի 27, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԱՊՀ երկրների շրջանում տեղի կունենա երիտասարդական աշխատողի որակավորման բարձրացման հերթական հեռավար դասընթացը՝ «ԱՊՀ տարածքում երիտասարդների հետ աշխատանքի կազմակերպում» թեմայով:

Դասընթացն անցկացվելու է 2 փուլով՝ հեռավար ձևաչափով: Առաջին փուլը կանցկացվի 6 օր, երկրորդը՝ 9 օր:

Մասնակցել ցանկացողները մինչև 2022 թվականի մայիսի 1-ը կարող են ուղարկել ինքնակենսագրական և հետաքրքրվածության նամակ youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում գրելով «Երիտասարդական աշխատողի որակավորման բարձրացում»:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զանգահարել +374 10 599 642 հեռախոսահամարին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն