ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դումանյանն ընդունել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարներին

Ապրիլի 28, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին և թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հանդիպման ընթացքում արծարծվել են Մայր թատրոնի 100-ամյակի նշման հոբելյանական ծրագրի ձևաչափերն ու բովանդակային հարցերը: Վահրամ Դումանյանը թատրոնի ղեկավարների հետ քննարկել է նաև թատրոնի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր և դրանց լուծմանն ուղղված հնարավոր քայլերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն