ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անասնաբույժի օր. տեղի է ունեցել «Կենդանիների առողջությունը մեր առողջությունն է» համաժողովը

Ապրիլի 29, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում ապրիլի վերջին ուրբաթ օրը նշվում է որպես Անասնաբույժի օր։ Օրվա շրջանակում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ այսօր տեղի է ունեցել «Կենդանիների առողջությունը մեր առողջությունն է» խորագրով համաժողովը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Նախարարի տեղակալը շնորհավորական խոսք է հղել համաժողովին ներկա անասնաբույժներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ առողջապահության դիտանկյունից անասնաբուժությունն ամենակարևոր օղակներից մեկն է, և որակյալ կրթությամբ մասնագետներ պատրաստելը պետության առաջնահերթություններից է:

Կարեն Թռչունյանը ներկաներին տեղեկացրել է, որ այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պաշտոնապես բացվել է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն: Ըստ փոխնախարարի՝ այս նոր ենթակառուցվածքն ապագա անասնաբույժների համար կստեղծի հնարավորություն՝ նոր գիտելիքներով և կրթական մակարդակով դառնալու որակյալ մասնագետներ և ապագայում ապահովելու մեր երկրի սննդային անվտանգության հետ կապված խնդիրների ճիշտ լուծումները:

«Կոչ եմ անում անասնաբուժության մեջ կիրառել նորարար տեխնոլոգիաներ՝ այդ կերպ հարստացնելով նոր սերնդի գիտելիքները: Դա մեզ կօգնի ունենալ ավելի ճշգրիտ ախտորոշումներ, ինֆեկցիոն հիվանդությունների հայտնաբերման հստակ մեթոդներ և այլն»,- ասել է Կարեն Թռչունյանը և անասնաբույժներին մաղթել շարունակական հաջողություններ:

Համաժողովին կարևորվել են Կառավարության ջանքերը՝ անասնաբույժի մասնագիտության գրավչությունը բարձրացնելու և ոլորտը 21-րդ դարի պահանջներին համատասխանեցնելու ուղղությամբ՝ նորարար տեխնոլոգիաների վրա հիմնված կրթական միջավայրի ստեղծման, գործող անասնաբույժների շարունակական վերապատրաստումների, անասնաբույժի հեղինակության բարձրացման միջոցով: Ոլորտը զարգացնելու խթան է նաև Հայաստանում Անասնաբուժի օր սահմանելը:

Նշենք, որ Անասնաբույժների միջազգային օրը նշվում է 2000 թ.-ից՝ Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի հաստատմամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)