ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍՆ աշխատակիցները մաքրել են «Հավերժության ժապավեն» և «Արձագանք» արձանների հարակից տարածքները

Մայիսի 2, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմը համապետական շաբաթօրյակի շրջանակում մաքրման աշխատանքներ է իրականացրել «Հավերժության ժապավեն» և «Արձագանք» արձանների հարակից տարածքներում։

2021 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ պետական միջոցներով իրականացվել են վերոնշյալ քանդակների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքները։

Շաբաթօրյակի շրջանակում նախարար Վահրամ Դումանյանը ծանոթացել է վերականգնված արձանների ու բարեկարգված տարածքների աշխատանքներին։ Շաբաթօրյակին մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Գիլոյանը, Ալֆրեդ Քոչարյանը և գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը։

«Ինչպես հայտնի է, ի թիվս մի շարք հուշարձանների, այս արձանները ևս Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում են։ Դրանց վերականգնման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են, և մնացել է անել միայն տարածքի բարեկարգման վերջին շտկումները։ Շաբաթօրյակի համար ընտրեցինք հենց այս տարածքները՝ նաև հանրությանը մեր հուշարձանների նկատմամբ խնամքի ու հոգատարության օրինակ ծառայելու համար»,- ասել է նախարար Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր հուշարձան կարևոր է և գտնվում է պետության հոգածության ներքո։

Ի լրումն նախարարի խոսքի՝ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ սա նաև անուղղակի հաղորդագրություն է հանրությանը՝ իրազեկելու, թե ինչ մեծ նշանակություն ունեն հուշարձանները և դրանց պահպանությունը բոլոր առումներով։

«Հավերժության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները գտնվում են Երևան-Սևան մայրուղուն հարակից հատվածում։ Դրանք ժամանակի ընթացքում բազմիցս վանդալիզմի զոհ են դարձել, վերականգնվել են, կրկին ենթարկվել վանդալիզմի ու կրել վնասներ կլիմայի փոփոխության հետևանքով։

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, անդրադառնալով արձանների վերականգնման և հենց դրանց տարածքում իրականացվող մաքրման աշխատանքների կարևորությանը, ասել է․ «Սա ամենաբանուկ մայրուղին է ոչ միայն տեղացիներիս, այլև օտարազգի զբոսաշրջիկների համար, և այն, ինչ երևում էր այս վայրում, ոտնահարում էր մեր ազգային արժանապատվությունը։ Դա օտարների շրջանում ձևավորում էր կարծիք արժեքների հանդեպ մեր հանրության վերաբերմունքի մասին։ Մեր՝ այստեղ լինելը ինքներս մեր հանդեպ վերաբերմունքի տրամաբանական շարունակությունն է»։

Փոխնախարարը հույս է հայտնել, որ հանրային պատասխանատվությունը շրջակա միջավայրի հանդեպ կլինի ոչ թե շաբաթօրյակից շաբաթօրյակ, այլ մեր առօրյայի մաս կկազմի։

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներից շատերը շաբաթօրյակին մասնակցել են իրենց երեխաների հետ։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, կարևորելով այդ հանգամանքը, նշել է, որ դեռ վաղ տարիքից սովորելով սիրել ու հոգ տանել հայրենիքի մասին, հանրային բարօրության գիտակցմամբ կկարողանանք մեր գեղեցիկ հայրենիքը դարձնել աշխարհի ամենալավ պետություններից մեկը։

ՀՀ Կոտայքի մարզի տարածքում գտնվող քանդակները Կառավարության ֆինանսական աջակցությամբ հիմնավորապես վերականգնվել են, տարածքները՝ բարեկարգվել, ապահովվել լուսավորությամբ, իսկ շաբաթօրյակի շրջանակում տարածքի մաքրմամբ ամբողջացվել են հանրային վայրերի և հուշարձանների կարևորությունն ընդգծող աշխատանքները։

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ հանրային վայրերը մաքուր պահելով՝ մաքուր ենք պահում մեր կյանքն ու առօրյան, ինչն առաջին հերթին հաճույք է, իսկ դրանով հաճախ զբաղվելը՝ մարզումներին փոխարինելու լավ միջոց։

Նշենք, որ «Ճանապարհաշինարարներ» կամ «Հավերժության ժապավեն» մոնումենտալ քանդակի հեղինակն է Դավիթ Բեջանյանը, իսկ «Արձագանք»-ը հեղինակել է քանդակագործ Խաչատուր Հակոբյանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)