ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համերգ՝ նվիրված անվանի գեղանկարիչ Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին

Մայիսի 2, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 2-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կիրականացնի անվանի նկարիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ծննդյան 90-ամյակին նվիրված երեկո։

Համերգի մենակատարն է ջութակահար Սերգեյ Դոգադինը։ Այն կղեկավարի դիրիժոր Անդրեաս Օտտենսամերը։ Ծրագրում ներառված են Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը և թիվ 3 սիմֆոնիան։

Մինչ համերգը՝ ժամը 18։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահի նախասրահում կներկայացվեն աշխատանքներ «Մանկական արվեստի թանգարանի» 50-ամյակին նվիրված ցուցահանդեսից։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն