ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայացել է Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարը. հայտնի են հաղթողները

Մայիսի 3, 2022
Սպորտային լուրեր

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը 10-րդ անգամ անցկացվել է ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի բազմակի չեմպիոնուհի և 53 ռեկորդների հեղինակ Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության ավանդական հուշամրցաշարը:

Հուշամրցաշարին մասնակցել են Երևանի, Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցների, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Վանաձորի թիմերը:

Մրցաշարի մասնակիցները, առանց տարիքային սահմանափակման, մրցել են 10 մ (4․5 մմ) հեռավորությունից հետևյալ զինատեսակներից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ։

Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարի օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց տղամարդկանց պայքարում հաղթող է ճանաչվել Նարեկ Դեմիրխանյանը, իսկ կանանց պայքարում՝ Միլենա Պողոսյանը: Օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոց մրցաձևում տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Բենիկ Խլղաթյանը, իսկ կանանց պայքարում՝ օլիմպիական խաղերի մասնակից Էլմիրա Կարապետյանը: Վազող թիրախ, 10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոց մրցաձևում հաղթողներ են ճանաչվել Հովհաննես Մարգարյանն ու Գոհար Հարությունյանը:

Վազող թիրախ, 10 մ, նորմալ վազք, 2 x 20 կրակոց, տղամարդկանց պայքարում էլ 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Հովհաննես Մարգարյանը, իսկ կանանց պայքարում՝ Արուսյակ Գրիգորյանը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները ստացել են դիպլոմներ, մեդալներ և դրամական պարգևներ։ Պարգևատրվել են նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները։

Հանձնաժողովի որոշմամբ՝ մրցման ուժեղագույն մարզիկ է ճանաչվել Հովհաննես Մարգարյանը, ով Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից ստացել է հավաստագիր և դրամական պարգև։

Եվրոպայի 2022 թվականի առաջնությանը մեդալներ նվաճած մարզիկները, ինչպես նաև Էլմիրա Կարապետյանը և նրանց անձնական մարզիչներն արժանացել են նվերների և դրամական պարգևների:

ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն էլ օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի 90-ամյա հուշամեդալ է շնորհել ՀՀՖ նախագահին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: