ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿրթաԲԱՑ. Մեծահասակների ուսումնառության և կրթության հանրայնացման արշավ

Մայիսի 4, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը նախաձեռնել են մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) հանրայնացման արշավ, որը կրում է «ԿրթաԲԱՑ կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» խորագիրը:

Արշավը նվիրված է Հայաստանում «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ» կազմակերպության գործունեության 20-ամյակին: Նպատակն է լայն հանրությանը ցույց տալ, որ ցկյանս ուսումնառությունը իրավունք է բոլորի համար՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից, և այս համատեքստում ոչ ֆորմալ կրթությունը հեռանկարներ բացող հնարավորություն է ու մարդու ներքին ռեսուրսները բացահայտող գործընթաց:

Արշավը կիրականացվի 2022 թ․ մայիսից նոյեմբեր՝ ներառելով մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ, որոնց թվում՝

  • ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ մրցույթներ՝ «Մեծահասակների ուսումնառության և կրթության լավագույն մատակարար» և «Մեծահասակների ուսումնառության և կրթության լավագույն թանգարանային ծրագիր» թեմաներով,
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի և ոլորտում կրթական գործունեություն իրականացնող ՀԿ-ների հետ հանրային քննարկումներ,
  • էսսեների և պաստառների մրցույթներ, քննարկումներ, փոդքասթեր, ֆեյսբուքյան մարտահրավերներ, այլևայլ միջոցառումներ,
  • միջոցառումներ՝ տարբեր կառույցների հետ համագործակցությամբ,
  • «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի»՝ մեծահասակների ուսումնառության և կրթության մարզային կենտրոնների միջոցառումներ, վարպետության դասեր, հաջողության պատմություններ։

Արշավը նոյեմբերին կամփոփվի հանդիսավոր գալա միջոցառմամբ, որի ընթացքում կհայտարարվեն մրցույթների հաղթողները:

«Դի-Վի-Վի ինթերնեյշնալ» կազմակերպության մասնաճյուղը Հայաստանում բացվել է 2002 թ․։ 20 տարվա գործունեության ընթացքում հայաստանյան գրասենյակն աշխատել է ՀՀ-ում «Լրացուցիչ և շարունակական կրթության» և «Մեծահասակների ուսումնառության ու կրթության» զարգացմամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)