ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Վարպետության դաս» նախագծի մասնակիցները պատրաստվում են երկրորդ ամփոփիչ համերգին

Մայիսի 4, 2022
Մշակութային լուրեր

«Վարպետության դաս» նախագծի մասնակիցները մայիսի 7-ին՝ ժամը 17:00-ին, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի մեծ դահլիճում հանդես կգան 2022 թվականի վարպետության դասերի շարքի երկրորդ ամփոփիչ համերգով:

Երկրորդ ամփոփիչ համերգին ելույթներով հանդես կգան 14 պատանի երաժիշտ: Պատանիների հետ աշխատող մասնագետը Brescia Classica (Իտալիա) և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Հռիփսիմե Աղաքանյանն է:

Վարպետության դասերի մասնակիցները 7-20 տարեկան երաժիշտ-կատարողներ են, որոնք նախագծի շրջանակում հանդիպում են ՀՀ առաջատար մասնագետների հետ (դաշնամուր, ջութակ և թավջութակ):

Վարպետության դասերին ակտիվորեն մասնակցում են երաժիշտներ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ուսումնական հաստատություններից:

«Վարպետության դաս» նախագիծն անցկացնում է «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Մեկնարկ» տաղանդի զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի շրջանակում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն