ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շարժանկարի աշխարհահռչակ բեմադրիչ Ճիւան Աւետիսեան այցելեց Փասատինայի Հայկական Ճեմարանը

Մայիսի 5, 2022
Սփյուռքի լրատու

Իր նորագոյն շարժանկարի՝ «Դրախտի Դարպաս»ի ԱՄՆի մէջ անդրանիկ ցուցադրութեան համար Լոս Անճելըս ժամանած շարժանկարի աշխարհահռչակ բեմադրիչ՝ Պեռլինի, Քանի, Շանկայի եւ բազմաթիւ այլ միջազգային փառատօներու դափնեկիր Ճիւան Աւետիսեանը 2 Մայիս, Երկուշաբթի օր այցելութիւն մը տուաւ Փասատենա քաղաքի նորաբաց Հայկական Ճեմարան ու հանդիպում ունեցաւ անոր աշակերտներուն հետ: Հանդիպումը սկսաւ Հայաստանի քայլերգի եւ Տէրունական աղօթքի միաբերան երգեցողութեամբ:

Արցախի պատմութեան, ներկային ու մշակոյթին նուիրուած բազմաթիւ շարժանկարներու հեղինակ Ճիւան Աւետիսեանը նախ ողջունեց վարժարանի սրահի մէջ համախմբուած աշակերտները, ապա անդրադարձաւ Արցախի ներկային, մարտահրաւէրներուն եւ անոր յուսալի ապագային: Յիշեցնենք, թէ բեմադրիչը թէեւ ծնած է Կիւմրիի մէջ, բայց ուսանած եւ ապրած ըլլալով Ստեփանակերտի մէջ, ինքզինք Արցախցի կը համարէ:

Ապա հիւրը արտայայտուեցաւ իր արուեստի եւ անոր քաղաքական, տնտեսական ու յատկապէս դիւանագիտական ոյժի մասին, բացատրելով թէ եթէ ճիշտ ուղղութեամբ ու բարձրորակ շարժանկարներ արտադրուին Հայաստանի մէջ կամ հայերու կողմէ այլուր՝ անոնք կը դառնան հայը աշխարհին ծանօթացնելու լաւագոյն միջազգային միջոցը, ու կը նպաստեն դիւանագիտական հարցեր արծարծելու ի շահ հայութեան: Ան աւելցուց թէ, միջազգային յաջողակ շարժանկարները նաեւ եկամուտի անուրանալի աղբիւր են բազմաթիւ երկիրներու համար եւ նոյնը կրնայ ըլլալ Հայաստանի պարագային:

Անդրադառնալով 44-օրեայ պատերազմին, ան ըսաւ, թէ պատերազմի 38 օրը ինք Արցախի մէջ էր: Ճակատի մօտ, դաշտերու վրայ, գիւղերու մէջ ինքը կատարեց կենդանի պատկերահանումներ՝ որոնք կատարուածը իր ամբողջ ու մերկ ողբերգութեամբ կը ցուցադրեն: Ապա աշակերտներուն ներքին հարց մը տուաւ, թէ ե՞րբ է որ պետութիւն մը իր զինուորի օգնութեան պէտք կ'ունենայ: Ի'նքը պատասխանեց այդ հարցումը, բացատրելով թէ երբ պարտուած է քաղաքագէտը, գիտնականը, արուեստագէտը, տնտեսագէտը, դասախօսը, այսինքն երբ թերացած է երկրի ամբողջ համակարգը, ապա զինուորը պէտք է ճակատի վրայ կռուի այդ բոլորին ձախողութիւնները հատուցելու համար: Աւետիսեանը ըսաւ, թէ հայ զինուորը չպարտուեցաւ, այլ պարտուեցաւ հայ ազգի թոյլ մտածողութիւնը եւ տկար կեցուածքը: Ուստի, ան աշակերտներուն խրատեց՝ նպատակ ունենալ, նպատակ, որ բարձր է, ազնիւ ու ազգօգուտ: Աւետիսեանը աշակերտներուն յորդորեց ըլլալ լաւագոյն բժիշկը, բեմադրիչը, ուսուցիչը, գիտնականը, որպէսզի երկիրը հզօր ըլլայ ու հարցեր լուծելու համար անգամ մը եւս պէտք չունենայ իր զինուոր զաւակը մարտի ուղարկելու: Մեր ազգի քանակական փոքրութիւնը, ըսաւ ան, կը պարտաւորէ որ իւրաքանչիւր հայորդի ազգային գիտակցութեան եւ պատասխանատուութեան ծանր բաժին մը կրէ իր ուսերուն վրայ:

Խօսակցութեան նիւթերը աւելի ճիւղաւորուեցան ու հարստացան, երբ աշակերտները իր շարժանկարներու, արուեստի եւ այլ նիւթերու վերաբերեալ հարցումներով ողողեցին հիւրը:

Այժմ աշակերտները անհամբեր կը սպասեն «Դրախտի Դարպաս»ի ցուցադրութեան թուականի հրապարակումը, որպէսզի ամբողջ ճեմարանով լեցնեն սրահը ու ներշնչուին Աւետիսեանի արուեստով ու գեղագիտական ճաշակով:

Հանդիպումի վերջաւորութեան աշակերտները հիւր բեմադրիչին նուիրեցին շնորհակալական բացիկ ու ծաղկեփունջ մը, ապա նկարուեցաւ վարժարանի «Հայկական Անկին»ի մէջ:

Յարգանքով՝

Նորայր Տատուրեան
Պլեր վարժարան, Փասատենա

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…