ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիր դպրոցահասակների համար. նոր փուլի մեկնարկ

Մայիսի 6, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կազմակերպում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլը։

Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցների, վարժարանների և քոլեջների սովորողների համար։ Այն անցկացվելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 13-26-ը։

Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու դերասանի վարպետության և բեմական խոսքի հմտություններ, հանդիպելու հայտնի արվեստագետների, լսելու մշակույթի ոլորտի մասնագետների դասախոսություններ, խաղալու ծրագրի շրջանակում բեմադրված ներկայացման մեջ։

Ծրագրին մասնակցությունն անվճար է, մասնակիցների ընտրությունը տեղի է ունենալու մրցութային կարգով։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 25-ը լրացնել մասնակցության հայտը և գրել մոտիվացիոն նամակ հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/wxfyfab1a6795sdd9։

Մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որի արդյունքում կկատարվի մասնակիցների վերջնական ընտրությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել ծրագրի ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/dasaran.dasakan, գրել dasaran.dasakan@gmail.com էլ.հասցեին կամ զանգահարել 010-52-57-72 հեռախոսահամարին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)