ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը

Մայիսի 6, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Վերաբացվել է նաև Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը:

«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը Հայաստանում առաջին փորձն է՝ միևնույն հարթակում ներկայացնելու համաշխարհային խոշոր ու կարևորագույն ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները:

Ցուցահանդեսը բաղկացած է 2 ցուցադրատարածքից: Առաջին հատվածում ընդգրկվել են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործած այն նկարիչները, որոնց արվեստում իմպրեսիոնիզմն առանցքային կամ որոշիչ դեր է ունեցել: Երկրորդ բաժնում ներկայացված են իմպրեսիոնիզմի հիմնական միտումներն ու ոճաձևաբանական սկզբունքներն առավել ցայտուն ու բազմակողմանիորեն յուրացրած արվեստագետների աշխատանքները:

Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես է եկել ՀԱՊ տնօրեն Մարինա Հակոբյանը, ով ողջունել է ներկաներին, կարևորել ցուցադրությունը մշակույթի հանրահռչակման և տվյալ ժամանակաշրջանի հայ կերպարվեստի վերարժևորման, իմաստավորման տեսանկյունից:

Իմպրեսիոնիզմը համաշխարհային արվեստի բեկումնային շրջափուլերից էրԱյն սկիզբ է առել Ֆրանսիայից և տարածվել աշխարհի տարբեր երկրներում՝ ձևավորելով ինքնատիպ ազգային դպրոցներ:

«Դեռևս 2017 թվականին այս ցուցադրության սեղմ տարբերակը ներկայացվել է Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում և մեծ հաջողություն ունեցել: Նկարչական այս ուղղությունը հանրահռչակելու նպատակով ամսի յոթից Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում ևս գործելու է ցուցահանդեսը»,- իրազեկել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը:

Երկու տասնյակ հեղինակների 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք ընդգրկող հավաքածուն ամփոփում է անվանի այնպիսի արվեստագետների գլուխգործոցներ, ինչպիսիք են Գևորգ Բաշինջաղյանը, Եղիշե Թադևոսյանը, Վահրամ Գայֆեճյանը, Կարապետ (Շառլ) Ադամյանը, Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Երվանդ Քոչարը և ուրիշներ:

Մ. Հակոբյանի տեղեկացմամբ՝ օրվա կարևոր իրադարձություններից էր երկար դադարից հետո պատկերասրահի 2 հարկերի բացումը՝ վերանորոգված և արդիականացված: Թանգարանում այսուհետև գործելու են մանկական անկյուն, «Արտ բազիզ» գրադարանը, վերանորոգված խանութն ու նախասրահը։

«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսի բացմանը զուգահեռ՝ վերաբացվել է նաև քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը

Պատկերասրահում Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը բացվել է 2008 թ.-ին: Քանդակագործի հավաքածուն շուրջ 500 աշխատանքներով ամբողջացել է 1958 թ.՝ Գյուրջյանի կտակի համաձայն, նրա կնոջ՝ Տատյանա Առաքելյանի նվիրատվության շնորհիվ:

Հակոբ Գյուրջյանի ցուցասրահում ցուցադրվում են մարմարից, կրաքարից, բրոնզից և նույնիսկ ամենակարծր բելգիական գրանիտից կերտված տարբեր ժանրերի 50-ից ավելի ստեղծագործություններ` դիմաքանդակ, անիմալիստական քանդակ, պատմական, դիցաբանական և այլ գործեր:

Ինչպես ներկայացրել է պատկերասրահի Քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանը, Հակոբ Գյուրջյանը որոշակիորեն կապ ունի նաև իմպրեսիոնիզմի հետ. «Փարիզում սովորելու տարիներին Գյուրջյանի վաղ շրջանի գործերում իմպրեսիոնիզմից ազդված ոճական աղերսներ են նկատվում: Սակայն հետո քանդակագործը գյուրջյանական ուրույն ձեռագրով է հանդես եկել, որտեղ սինթեզվել են հնագույն քաղաքակրթություններ»:

Նշենք, որ լայն հանրության համար Հակոբ Գյուրջյանի գործերը հասանելի կլինեն մշտական ցուցադրությամբ, իսկ «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսը՝ շուրջ 3 ամիս:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)