ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փոխնախարար Կարեն Թռչունյանը ներկա է գտնվել Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացման արարողությանը

Մայիսի 6, 2022
Լուրեր կազմակերպություններից

Մայիսի 6-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։

Փոխնախարարը կարևորել է նմանօրինակ լաբորատորիաների ստեղծումն ու դրանց կիրառական գործառույթը տնտեսության զարգացման գործում:

«Ողջունելի է, որ Ագրարային համալսարանում լաբորատորիաների հիմնման գործընթացները շարունակական բնույթ են կրում: Լաբորատորիաներն ու կենտրոնները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կրթության, այլև գյուղատնտեսության ոլորտի փորձագիտական և հետազոտական ուղղությունները զարգացնելու համար: Գյուղատնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն ընդունված և բավականին արդյունավետ մեթոդ է ամբողջ աշխարհում: Կարծում եմ՝ կրթության նորարարության, ինչպես նաև արտադրական և հետազոտական նպատակներով նմանաբնույթ կենտրոնների ու լաբորատորիաների բացումը բարձրացնում է ագրարային կրթության և համալսարանի հանդեպ գրավչությունը: Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում մենք պետք է կարողանանք ճիշտ և արդյունավետ կիրառել գիտելիքները՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը»,- նշել է Կարեն Թռչունյանը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և մասնավորապես ԿԳՄՍՆ-ին՝ համալսարանի նախագծերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

Լաբորատորիայի բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպանության Տեխնիկական համագործակցության համակարգող Կլաուս Կեպերը, «Ֆարմ կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվի գլխավոր տնօրեն Արմեն Գաբրիելյանը։

«Այս միջոցառումն իսկապես շատ կարևոր է: Գյուղատնտեսությունը նորարարական ոլորտ է համարվում, ուստի պետք է շարունակել զարգացնել այն, քանի որ սննդի անվտանգությունն այսօր առաջնահերթություն է բոլորի համար: ԵՄ-ն գյուղատնտեսության ու զարգացման ոլորտի առաջամարտիկներից է: Մեր նպատակն է աջակցել գյուղատնտեսներին՝ ստանալու կանաչ գյուղատնտեսություն՝ ներգրավելով նաև կրթության ոլորտը: Ուրախ ենք, որ մեր համագործակցությունը դրական արդյունք է տվել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն շարունակական է լինելու»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Լաբորատորիան ստեղծվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Լաբորատորիայի կահավորմանն աջակցել է «Ֆարմ կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվը։

Ագրոդրոնների լաբորատորիան համալսարանի ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների և դասախոսների կողմից օգտագործվելու է ուսումնահետազոտական նպատակներով: Դրա հնարավորություններից օգտվելու են նաև ֆերմերները և մասնագետները: Կենտրոնն իրականացնելու է նաև խորհրդատվական ծառայություն։

Հավելենք, որ լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունից հետո փոխնախարար Կարեն Թռչունյանն այցելել է նաև համալսարանում գործող այլ լաբորատորիաներ ու կենտրոններ: Մասնավորապես մասնակցել է Ճարտարագիտական նախագծերի մոդելավորման սենյակի բացման արարողությանը, ծանոթացել Տվյալագիտության ամբիոնի կազմում գործող գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային լաբորատորիաների աշխատանքներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)