ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են կրթության ոլորտի հայ-ֆրանսիական և ֆրանկոֆոն համագործակցության շրջանակներում ընթացիկ հարցերը

Մայիսի 6, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև դեսպանի՝ մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն ու կրթական և համալսարանական հարցերով կցորդ Սելին Գերենը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ֆրանսիական օրակարգի մի շարք հարցեր, որոնց թվում՝ սույն թվականի մարտին Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական համագործակցության վերաբերյալ համաժողովի շրջանակում կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ։

Այդ համատեքստում ֆրանսիական կողմը ներկայացրել է Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի ստեղծումը, որի գործունեությունը Հայաստանում նոր որակ կհաղորդի կրթության և մշակույթի ոլորտներում Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցությանը։ Մեծապես ողջունելով այդ փաստը՝ նախարարի տեղակալը հայտնել է Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի գործունեության մեկնարկին ԿԳՄՍ նախարարության՝ լիարժեք աջակցելու պատրաստակամությունը։

Շահագրգիռ քննարկում է ծավալվել նաև կրթության և մշակույթի ոլորտներում գործող պետական և ոչ պետական ֆրանկոֆոն կառույցների հետ տարվող աշխատանքների համակարգման շուրջ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով այդ կառույցների հետ շարունակական երկխոսությանը ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու վերաբերյալ՝ պարբերական հանդիպումներ ենթադրող համակարգող խորհրդատվական խորհրդի տեսքով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…