ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից». ցուցահանդես Նիդեռլանդների Դրենց թանգարանում

Մայիսի 10, 2022
Մշակութային լուրեր

Նիդեռլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում մայիսի 11-ից կբացվի «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» խորագրով ցուցահանդեսը:

Այն նվիրված է Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Ցուցահանդեսը ներառում է Հայաստանի պատմության թանգարանից մի նշանակալի հնագիտական հավաքածու՝ բաղկացած 150-ից ավելի թանգարանային նմուշներից, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում պահվող Նոյան տապանի մասունքը: Ցուցադրվելու են Հայաստանի Հանրապետության տարածքից պեղված գործիքներ, խեցանոթներ, զենքեր, զարդեր, կոթողներ և մշակութային այլ արժեքներ:

Ցուցահանդեսը հնարավորություն կտա բացահայտելու Հայաստանի հնագույն և հարուստ մշակույթը՝ վաղագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունումը: Այն բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը:

Կից ներկայացվում են Դրենց թանգարանի կողմից պատրաստված միջոցառման ազդագիրը և գովազդային տեսահոլովակի հղումը՝ https://bit.ly/3P5kKEt:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն