ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողները

Մայիսի 11, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցը դարձել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող:

Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևան քաղաքի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի և Արարատի մարզի Վանաշենի միջնակարգ դպրոցների թիմերը։ 4-12-րդ տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով և մարզագույքով, իսկ 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը խրախուսվել են նաև դրամական պարգևներով, գավաթներով և մեդալներով:

Միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներն անցկացվել են մայիսի 10-ին Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում։ Մրցումներին ներկա են գտնվել և հաղթողներին պարգևատրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարեն Գիլոյանը շնորհավորել է բոլոր հաղթողներին և կարևորել նմանօրինակ մասսայական միջոցառումների անցկացումը. «Շատ ուրախ եմ այն պայքարի համար, որ տեսա այսօր: Մասսայական միջոցառումները երկրի համար շատ կարևոր են: Մեր երեխաները պետք է աշխույժ լինեն, շատ մասնակցեն այսպիսի մրցումների, որպեսզի առողջ լինեն և հետագայում երկրի զարգացման գործում իրենց լուման ունենան: Միայն առողջ մարդը կարող է առողջ գործեր կատարել»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այն երեխաներին, ովքեր անմասն մնացին մրցանակային տեղերից, հորդորել է չհուսահատվել և լավ պատրաստվել՝ հաջորդ մրցումներին մասնակցելու համար:

Հանրապետական եզրափակիչ փուլի մրցումների ծրագրում ընդգրկված է եղել 5 մրցաձև՝ խաղային փոխանցումավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարմամբ, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, խաղային փոխանցումավազք և օլիմպիական խորհրդանիշի հավաքում։

ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, ընդգծել է՝ իրենց համար մեծ պատիվ էր անցկացնել «Սպորտլանդիայի» հանրապետական եզրափակիչ փուլը. «Ողջունում եմ բոլորիդ: Ուրախ եմ բոլորիդ հյուրընկալել Լոռու մարզի այս չքնաղ բնության գրկում: Մեզ համար մեծ պատիվ էր ընդունել այս միջոցառումը: Սպորտը կյանք է, սպորտն առողջություն է ու շատ մեծ դերակատարություն ունի մեր կյանքում»:

«Սպորտլանդիա» մարզական միջոցառումն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: