ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ոգեղեն սահմանապահը. կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին

Մայիսի 11, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 11-29-ը Երևանում և Տավուշի մարզի Չինարի համայնքում կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին (Տավուշի մարզ, գ. Չինարի):

Մայիսի 11-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային մասնաշենքում Խորանաշատի 800-ամյակի նշման միջոցառումների ծրագրին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և գիտական քարտուղար Վահե Թորոսյանը, «Խորանաշատ 800-ամյակի» նախաձեռնող խմբի համակարգող Գևորգ Սաղոյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոսքը սկսել է Կիրակոս Գանձակեցու՝ վանական համալիրի Վարդապետին ուղղած այն մտքով, որ Խորանաշատը եղել է մի հոգևոր միջավայր, որտեղ եկել են մարդիկ կրթելու ոչ միայն իրենց միտքը, ձևավորելու և հղկելու հոգևոր նկարագիրը, այլև արդեն իսկ Վարդապետի շարժուձևը, ֆիզիկական ներկայությունը եղել է անգիր օրենք այնտեղ սովորող աշակերտների համար:

Նախարարի տեղակալի խոսքով՝ Խորանաշատ վարդապետարանի, վանական համալիրի 800-ամյակի նշման միջոցառումները ոչ միայն մեր խոնարհումն են կարևորագույն հոգևոր գրչության, կրթական, մշակութային նշանակության այս կենտրոնին, այլև այս ամենի մասին հիշեցնելու՝ հանրությանը լայնորեն ընդգրկելով և ներգրավելով բարձր մակարդակով կազմակերպվելիք միջոցառումներին:

«Միջոցառումների մեկնարկը կտրվի մայիսի 28-ին, կշարունակվի 29-ին, տեղի կունենան եկեղեցական արարողություններ, մշակութային իրադարձություններ՝ ցուցադրություն, գրքի շնորհանդես, գիտաժողով: Այս միջոցառումներն ամբողջ տարվա ընթացքում կլինեն շարունակական, և սա միանգամայն տեղավորվում է «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրի ներքո. Տավուշն այդ առումով միշտ եղել է մեր ուշադրության կենտրոնում, որտեղ այցելել և ելույթ են ունեցել մայրաքաղաքի լավագույն ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները»,- նշել է Արա Խզմալյանը և համագործակցության և ծրագրի կայացման համար շնորհակալություն հայտնել գործընկերներին:

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ Խորանաշատի 800-ամյակի նշումը ոչ միայն լինելու է պարզապես հիշեցման օր, այլև այն լինելու է մեր կյանքի վերատեսության կարևոր հանգրվաններից մեկը:

«Խորանաշատ 800-ամյակի» նախաձեռնող խմբի համակարգող Գևորգ Սաղոյանի ընդգծմամբ՝ նպատակը Խորանաշատի պատմության մեջ նոր էջ գրելն է, հանրահռչակելն ու այն նորովի արժևորելն է:

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական քարտուղար Վահե Թորոսյանի տեղեկացմամբ՝ հրատարակվել է «Խորանաշատ-800» գիրք-ալբոմը, որի շնորհանդեսը տեղի կունենա Չինարի գյուղի մշակույթի տանը:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի տեղեկացմամբ էլ՝ արարողություն իրականացնելու նպատակով Մատենադարանից դուրս կբերվի 1224 թվականի «Խորանաշատի Ավետարանը», և այն մի գիշեր կանցկացնի Տավուշում, ինչը բացառիկ իրադարձություն է:

Նշենք, որ մամուլի ասուլիսին հաջորդել է «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցահանդեսի բացումը. ներկայացվել են Խորանաշատի վանքում ստեղծված և այնտեղ պահպանված ձեռագրերի մի քանի նմուշներ:

Տեղեկացնենք, որ մայիսի 28-ին՝ ժամը 11:00-ին, Խորանաշատում կմատուցվի Սուրբ Պատարագ, այնուհետև՝ ժամը 14:00-ին, Չինարի գյուղի համայնքապետարանին հարակից տարածքում Սուրբ Խաչով և Մատենադարանից բերված «Խորանաշատի Ավետարանով» կկատարվի Անդաստանի արարողություն, իսկ ժամը 19:00-ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան) համերգը: Մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, Չինարի գյուղի մշակույթի տանը կկայանա «Խորանաշատ-800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով՝ նվիրված գիտական, հոգևոր կենտրոնի 800-ամյակին։ Հաջորդիվ՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթի համերգը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)