ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ի գիտություն ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների

Մայիսի 12, 2022
Պաշտոնական

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ hանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման նպատակով համապատասխան իրավական ակտերը լրամշակվել են, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մայիսի 19-ին՝ ժամը 16:00-ին, տեղի կունենա հանդիպում՝ ընթացակարգի մասով քննարկումներ իրականացնելու նպատակով:

Հանդիպմանը կարող են մասնակցել արդեն երաշխավորված կազմակերպությունները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են իրականացնել հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում և ընդգրկվել ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում:

Մասնակցությունը հավաստելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 16-ը՝ ժամը 18:00-ը, anna.khachatryan@escs.am էլեկտրոնային փոստին ուղարկել կազմակերպությունը ներկայացնող մեկ անձի անուն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն