ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արթուր Մարտիրոսյան. «Վստահ եմ՝ մեր երիտասարդները կդառնան իրենց համայնքների, իրենց իրականության փոխակերպման առաջամարտիկները»

Մայիսի 12, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է գտնվել «Երիտասարդական գրականագիտական մրցույթ» ծրագրի ամփոփիչ մրցանակաբաշխությանը:

Մրցույթն անցկացրել է «Գրական կայարան» գրական, մշակութային ՀԿ-ն՝ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի և Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

Ծրագրի նպատակը երիտասարդների շրջանում գրաքննադատական հմտությունների զարգացումն է՝ ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների վերաբերյալ գրախոսություններ գրելու միջոցով։

Մրցույթի շրջանակում հանրապետության չորս մարզերում (Լոռի, Տավուշ, Գեղարքունիք և Վայոց ձոր) և Երևան քաղաքում իրականացվել են մեկօրյա դասընթացներ, որոնց ընթացքում գրականագետներ Արթուր Անդրանիկյանը և Կարեն Մանուչարյանը երիտասարդներին ներկայացրել են քննադատական ընթերցանության ու գրախոսություններ գրելու հիմնական առանձնահատկությունները։ Դասընթացներից հետո 31 մասնակից իրենց նախընտրած ստեղծագործության վերաբերյալ գրել են գրախոսություններ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է մասնակիցներին և միջոցառման համար շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ շեշտելով, որ ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես երիտասարդության պետական քաղաքականությունը համակարգող լիազոր մարմին, կարևորում է երիտասարդների շրջանում քննադատական, վերլուծական կարողությունների զարգացումը, նրանց ինքնիրացման հնարավորությունների ընդլայնումը, քաղաքացիական կրթության խթանմանն ուղղված ծրագրերը:

«Այս մրցույթը, գրական, գրականագիտական միջոցառում լինելուց բացի, շատ լավ միջոց է նաև երիտասարդների շրջանում քննադատական և վերլուծական մտածողությունը զարգացնելու առումով: Ակտիվ քաղաքացիության դրսևորման առաջին խնդիրը քննադատական մտածողություն ունենալն է, ապա՝ մասնակցային գործընթացի մասին մեթոդաբանական իմացությունը, ճիշտ խնդիրների թիրախավորումը՝ ուղղված համայնքի, միջավայրի վերափոխմանը: Եվ այս միջոցառումը յուրօրինակ ձև է խնդիրները հասցեագրելու և հատկապես մեր մարզաբնակ երիտասարդների որակներն ու կարողությունները զարգացնելու համար: Վստահ եմ՝ մեր երիտասարդները կդառնան իրենց համայնքների, իրենց իրականության փոխակերպման առաջամարտիկները»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Գրախոսական աշխատանքները գնահատել է մասնագիտական հանձնաժողովը. 12 մասնակից արժանացել է դրամական և խրախուսական մրցանակների: ԿԳՄՍ փոխնախարարի մասնակցությամբ հաղթողներին հանձնվել են նաև վկայականներ:

Մրցանակակիրները ևս շնորհակալություն են հայտնել մրցույթի անցկացման համար՝ նշելով, որ հաղթանակը պարտավորեցնող է, և իրենց աշխատանքը կլինի շարունակական:

Նշենք, որ հաղթած գրախոսական աշխատանքները կտպագրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա ծրագրով ֆինանսավորվող «Կայարան» հանդեսում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)