ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այսօր Եղվարդի N 3 հիմնական դպրոցի հարյուր յոթ առաջին դասարանցիները դարձան ՏԱՌԱՃԱՆԱՉ

Մայիսի 13, 2022
Դպրոցական անցուդարձ

«Մի ազգ, որ չսիրեց իր լեզուն, չապրեց իր լեզվով, չունեցավ իր գրի կերպն ու լեզվի համանվագը, արդեն իսկ մեռած է ոտքի վրա»։

Մ. Խորենացու այս խոսքերը դարեր շարունակ դարձել են փարոս պետականությունը կորցրած հայ ժողովրդի համար, օգնել են պահպանել հայ մշակույթը, ազգային դիմագիծը և դիմագրավել բազմաթիվ փորձությունների, հույսով կերտել ապագան։

Այսօր Եղվարդի N 3 հիմնական դպրոցի հարյուր յոթ առաջին դասարանցիները դարձան ՏԱՌԱՃԱՆԱՉ։

Ըստ Մ. Գալշոյանի` տիրապետելով ս. Մաշտոցի ստեղծած տառերին ` յուրաքանչյուր հայ դառնում է մի արքա, որ իր հրամանի տակ ունի հայոց տառերը իբրև զինվորներ։ Հայրենիքի համար կռվող զինվորներ։ Գեղեցիկը պաշտպանող զինվորներ, երկիրը պաշտպանող զինվորներ։

Բարի ե՛րթ ձեզ փոքրիկներ, թող ձեր «զինվորները» ծառայեն ի բարօրություն հայրենիքի և հայ ժողովրդի։