ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բռնցքամարտի կանանց ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչներն անմասն են մնացել մեդալներից

Մայիսի 17, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը Ստամբուլում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում մենամարտել է Իռլանդիայի ներկայացուցիչ Լիզա Էդելի հետ և 0-5 հաշվով պարտություն կրելով՝ դուրս մնացել հետագա պայքարից:

Հաղթանակի դեպքում Անին առնվազն բրոնզե մեդալ կապահովեր: Մինչ այդ Անին մեկնարկային մենամարտում առավելության էր հասել ուկրաինացի Մարիա Սաիդայայի նկատմամբ, իսկ երկրորդ փուլում 5-0 հաշվով հաղթել էր ճապոնուհի Անիսա Տսուբատային:

Ավելի վաղ մեր երկրի ներկայացուցիչներ, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը երկրորդ շրջանում պարտվել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ազիզա Յակուբովային, իսկ 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան զիջել էր Թուրքիայի ներկայացուցչուհուն և լքել պայքարը:

Մեծահասակների պայքարում իր նորամուտը նշող Գայանե Տեր-Բարսեղյանն էլ (48 կգ) մեկնարկային մենամարտում ավելի վաղ պարտվել էր լեհուհի Նատալյա Ռոկին։

Այսպիսով՝ Հայաստանի կանանց հավաքականը ձեռնունայն է վերադառնում աշխարհի առաջնությունից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)