ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց հանրային քննարկում. «Լրացուցիչ և շարունակական ոչ ֆորմալ կրթությունը համալսարաններում. ազգային և միջազգային համատեքստ»

Մայիսի 17, 2022
Լուրեր կազմակերպություններից

Երևանի պետական համալսարանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի հետ կազմակերպում է բաց քննարկում «Լրացուցիչ և շարունակական ոչ ֆորմալ կրթությունը համալսարաններում. ազգային և միջազգային համատեքստ» թեմայով։

Միջոցառումը կանցկացվի մայիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում:

Քննարկմանը կարող են մասնակցել Հայաստանում գործող բուհերի ներկայացուցիչներ, հատկապես Լրացուցիչ և շարունակական կրթության բաժինների աշխատակիցներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված ուսանողներ, դասախոսներ, փորձագետներ։

Բանախոսները հանդես կգան հետևյալ թեմաներով՝

  • Գոհար Մամիկոնյան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ
    • Թեմա՝ ««Կրթության մասին» օրենքում փոփոխությունները և լրացումները ԼՇԿ բնագավառում»
  • Էսթեր Հակոբյան և Միշա Թադևոսյան՝ «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի տնօրեն և ծրագրերի համակարգող
    • Թեմա՝ «Մեծահասակների կրթության միջազգային և հայաստանյան համատեքստը՝ 2020-2021 թթ. իրականացված հետազոտությունների և զարգացումների շրջանակում»
  • Լուսինե Խառատյան՝ ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնի տնօրեն
    • Թեմա՝ «ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնը որպես համալսարանական ՄԿՈՒ մոդել»

Միջոցառումը տեղի կունենա Երևանի պետական համալսարանի Շարունակական կրթության կենտրոնում (335 լսարան)։ Մուտքն ազատ է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)