ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պետական աջակցությամբ մի շարք հուշարձաններ կվերականգնվեն աշխատանքները մեկնարկել են.

Մայիսի 19, 2022
Մշակութային լուրեր

Մեկնարկում են 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքները։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՊՄՀՊ վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք հուշարձաններ՝ վերականգնման աշխատանքների մեկնարկից առաջ աշխատանքային խնդիրները տեղում քննարկելու նպատակով։

Այցին ներկա էին նաև վերականգնման, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի տնօրենությունը:

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղը՝ կառուցված 19-րդ դարի վերջում (1896 թ.), Դիլիջանի ամենահին շինություններից է: Ճարտարապետական այս կառույցի վթարային վիճակը հաշվի առնելով՝ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է շենքի վերականգնման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է 2024 թ.: Այցի ընթացքում թանգարանի տնօրենության հետ քննարկվել են հուշարձան շենքի ճարտարապետական առանձնահատկությունների պահպանմանը վերաբերող մի շարք հարցեր:

Դիլիջան համայնքի Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու և գավթի տանիքածածկերի նորոգման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ աշխատանքային այցի ընթացքում արձանագրվել են համալիրի գավթի ծածկասալերի փոխարինման անհրաժեշտությունը, ճեմասրահի անցման կամարակապ թաղի վթարային վիճակը: Քննարկվել է նաև համալիրի Սուրբ Գևորգ եկեղեցու գրատուն-զանգակատան թմբուկների վերականգնման հնարավորությունը:

Լոռու մարզի Թումանյան համայնքի Քոբայրավանքում մասնագետներն անդրադարձել են 2022 թ. նախատեսված միանավ սրահի կենտրոնական թաղի վերականգնման աշխատանքներում կիրառվող նյութերի և շինարարական հրապարակի կազմակերպմանն առնչվող խնդիրներին:

Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի այցելության ժամանակ քննարկման առանցքում էին տանիքի լանջերի արևմտյան հատվածի նորոգումը, տարածքի մաքրման և բարեկարգման անհրաժեշտությունը: Հընթացս իրականացվել է տեղազննություն համալիրի հարավային մասում գտնվող Արղության-Երկայնաբազուկների և Զաքարյան իշխանների դամբարանների հատվածում: Ուսումնասիրվել են իրականացված աշխատանքներն ու պեղումների արդյունքները:

Հիշեցնենք, որ նշյալ հուշարձանների վերականգնման համար պետական բյուջեից հատկացվել են հետևյալ միջոցները՝

1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման, ամրակայման աշխատանքներ՝ 26 735 052 ՀՀ դրամ,
2. ՀՀ Տավուշի մարզի Գոշ համայնքի Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքներ՝ 5 544 096 ՀՀ դրամ,
3. ՀՀ Լոռու մարզի Քոբայր ե/գ կայարանի Քոբայրավանքի սեղանատան վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ 20 392 074 ՀՀ դրամ,
4. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նորոգման և ամրակայման աշխատանքներ՝ 27 300 000 ՀՀ դրամ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)