ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Մոսկվայի Ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան դահլիճում հանդես է եկել առանձին համերգով

Մայիսի 19, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 17-20-ը Մոսկվայում մասնակցում է Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին։

Նվագախումբը մայիսի 18-ին Մոսկվայի Ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան դահլիճում հանդես է եկել առանձին համերգով՝ դիրիժոր Անտոն Շաբուրովի ղեկավարությամբ։ Համերգի մենակատարն էր Սոնա Բարսեղյանը (դաշնամուր)։ Հնչել է նաև Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար ստեղծագործությունը։

Հայաստանի պետական կամերային նվագախումբը փառատոնի շրջանակում հանդես կգա նաև այսօր՝ մայիսի 19-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն