ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի կոմպոզիտորների միությունը նշում է հիմնադրման 90-ամյակը. հոբելյանական փառատոնը մեկնարկել է

Մայիսի 20, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին մեկնարկել է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը: Բացման համերգին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

Նախագծի բացման համերգը տեղի է ունեցել Կոմպոզիտորների միության նորոգված համերգասրահում։ Կատարումներով հանդես են եկել Վանաձորի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկերչյան), ինչպես նաև Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Հովհաննես Մանուկյանը (երգեհոն), Գրիգոր Առաքելյանը (հայկական վիոլա): Զուգահեռ ներկայացվել է նաև Կոմպոզիտորների միության պատմությունը։

ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը հյուրերին ողջունելիս ընդգծել է․ «Այս տարիների ընթացքում կերտվել է մի պատմություն, որը պատիվ է բերում թե՛ մեր պետությանը, թե՛ մեր ժողովրդին»։

Երեկոյի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Մակար Եկմալյանի, Գրիգոր Առաքելյանի (մշակում), Կոնստանտին Պետրոսյանի, Հայկուհի Հակոբյանի, Կոմիտաս-Ասլամազյանի, Երանյան-Սաթյանի ստեղծագործություններից:

Կառույցի 90-ամյակի և փառատոնի մեկնարկի կապակցությամբ շնորհավորական խոսք է հղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նա նշել է, որ Հայաստանի կոմպոզիտորների միության պատմությունը զուգադիպել է հայ ժողովրդի պատմությանը՝ ազգային վերելքներին, արհավիրքներին, հաղթանակներին ու անկումներին։ Փոխնախարարը բարձր է գնահատել այդ տարիներին միության նախագահների ազգանվեր գործունեությունը, որն իրականացվել է ոչ այնքան դյուրին պայմաններում. «Ուսումնասիրելով միության ղեկավարների կենսագրությունը՝ հասկանում ենք, որ այդ մարդիկ իրենց աշխատանքով, անցած ճանապարհով և որդեգրած արժեհամակարգով օրինակ են մեզ համար՝ աննահանջ ձգտումների, քաղաքացիական սխրանքների ու խիզախումների, հավատարմության։ Այս կառույցի պատմությունը հպարտության և արժանապատվության զգացում է ներշնչում»։

ԱրԺևորելով Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյա գործունեությունն ու անցած ուղին՝ Ա. Խզմալյանը կարևորել է նաև կառույցի ներկա գործունեությունը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀԿՄ-ն անցկացնում է Պատանի կոմպոզիտորների փառատոնը, ինչն առանցքային է պետության մշակութային քաղաքականության տեսանկյունից, նոր մակարդակի վրա է դրվել Կոմպոզիտորների միության, Սիմֆոնիկ նվագախմբի և Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի փոխհամագործակցությունը՝ փոխելով վերաբերմունքը ժամանակակից կոմպոզիտորական արվեստի հանդեպ և հաշվի առնելով ներկա իրողությունները, մարտահրավերներն ու ժամանակի հրամայականը։

ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնի շրջանակում նախատեսվում են տարաբնույթ մրցույթներ, համերգային շրջագայություններ ՀՀ մարզերում և Արցախում: Ելույթներով հանդես կգան Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվները, այդ թվում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերը, ինչպես նաև անվանի մենակատարներ: Կհնչեն ինչպես արդեն դասական դարձած, այնպես էլ ժամանակակից հայ հեղինակների սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային ստեղծագործություններ: Փառատոնը կավարտվի նոյեմբերին:

Նշենք նաև, որ միջոցառման շրջանակում ՀԿՄ համերգասրահի նախասրահում ՀՀ ազգային արխիվի հետ կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացվել են միության պատմությունն ամփոփող արխիվային նյութեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)