ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Զենք. պայքար և մշակույթ» ցուցահանդեսը նվիրված է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին

Մայիսի 20, 2022
Մշակութային լուրեր

Մայիսի 21-ին՝ ժամը 19:30-ին, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումների շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունենալու ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված «Զենք. պայքար և մշակույթ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:

Ցուցադրվելու են արժեքավոր հնագիտական նմուշներ, Հայաստանին և տարածաշրջանին բնորոշ սառը զենքի տեսակներ (դաշույններ և սրեր), հրազեն, զինագործի գործիքներ, ատրճանակի պատյաններ, փամփշտակալ, հուշային-անվանական զենքեր՝ թրեր, շքադաշույններ, ատրճանակներ և այլ իրեր Հայաստանի պատմության թանգարանի զենքի հավաքածուից:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ժամը 20:00-ին հաջորդելու է ռազմահայրենասիրական երգերի համերգային ծրագիր՝ ՀՀ ոստիկանության զորքերի երգչախմբի կատարմամբ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է ավագ-լեյտենանտ Գևորգ Գևորգյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն