ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանում կայացել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը

Մայիսի 23, 2022
Միջազգային լուրեր Սպորտային լուրեր

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլյովը, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ այրեր:

Առաջնությանը մասնակցելու են 39 երկրների շուրջ 250 բռնցքամարտիկներ: Բացման արարողությանը նախ ներկայացվել են բոլոր երկրները: Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանն էր:

Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է մարզական մեծամասշտաբ իրադարձության կայացման առթիվ: Նա ընդգծել է` այս քայլով մեր երկրում կխթանեն ինչպես բռնցքամարտի, այնպես էլ մասսայական սպորտի զարգացումը. «Երբ ստացանք առաջնությունը մեր երկրում անցկացնելու հնարավորությունը, ջանք ու եռանդ չխնայեցինք այն լավագույնս կազմակերպելու համար: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանում մեծ ներդրումներ են կատարվում մարզական ենթակառուցվածքներում: Մրցաշարի կազմակերպումն ու առաջնությունն անցկացնելու իրավունք ստանալը խթանեցին ենթակառուցվածքների զարգացումը»:

Ա. Հարությունյանը նաև հաջողություն է մաղթել Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներին, իսկ երկրպագուներին էլ կոչ է արել աջակցել մեր թիմին, վայելել մարզական տոնը. «Հայաստանի՛ հավաքականի սիրելի մարզիկներ, մենք ուշի ուշով հետևելու ենք ձեր ելույթներին: Աջակցելու ենք տրիբունաներում: Սպասելու ենք մեծ հաղթանակների: Այսօր Հայաստանին այդ մեծ հաղթանակները շատ են պետք»:

 

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլյովն ու Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը ևս հանդես են եկել ողջույնի խոսքով՝ առանձնակի շնորհակալություն հայտնելով հայկական կողմին հյուրընկալության և առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Այնուհետև տեղի է ունեցել մարզիկների և մրցավարների երդման արարողությունը: Մարզիկների անունից երդման տեքստը կարդացել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը, իսկ մրցավարների անունից` Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը:

Պաշտոնական արարողությանը հաջորդել է մշակութային մասը, որը հագեցած էր լուսային և գրաֆիկական նորովի լուծումներով: Շոուի ընթացքում յուրահատուկ ոճով ներկայացվել են Հայաստանի պատմությունը և մշակույթը: Հայաստանում առաջին անգամ կիրառվել են նաև կինետիկ գնդեր:

Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 22-30-ը: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը 260 հազար դոլար է:

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մրցութային առաջին օրը՝ մայիսի 23-ին, մենամարտերը կմեկնարկեն ժամը 18։00-ից: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգա 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, որը մեկնարկային մենամարտում կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևսկու հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)