ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայացել է «Դիվանագետները հանուն երեխաների» գեղանկարչական նախաձեռնությունը

Մայիսի 23, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Դիվանագետները հանուն երեխաների» գեղանկարչական նախաձեռնությանը։

Այն իրականացվել է Հայաստանի «Դիվանագիտական ակումբ» քաղաքացիական նախաձեռնության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի նկարիչների միության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ «Յունիսեֆ Արմենիա»-ի համագործակցությամբ:

Նախագծի նպատակն էր բոլորին համախմբել, ստեղծել համագործակցության յուրօրինակ հարթակ, որը հնարավորություն կտա աջակցելու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության «Յունիսեֆ Արմենիա»-ի կողմից իրականցվող բարեգործական ծրագրերին։

Հայաստանում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչները Հայաստանի նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում տեղադրված ավելի քան 20 նկարչական մոլբերտների վրա նկարելու հնարավորություն են ունեցել։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է մի քանի գաղափարներ միավորող «Դիվանագիտական ակումբի» նախաձեռնությունը՝ այն որակելով հերթական հաջողված միջոցառում․ «Շատ ուրախալի է, որ այս նախաձեռնությամբ դիվանագետները ևս բարեգործական աշխատանքներում իրենց ներդրումն են ունենում, և մեկ հարթակում միավորվում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ»։

Նշենք, որ դիվանագետների հեղինակած նկարները վաճառվելու են, ստացված հասույթն օգտագործվելու է բարեգործության նպատակով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)