ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել է հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության խնդիրը

Մայիսի 23, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտու­թյան, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանն այսօր հանդիպել են Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտ­պանության միջազգային դաշինքի (ALIPH - International alliance for the protection of heritage in conflict areas) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդի և դաշինքի ծրագրերի պատասխանատու Էլզա Ուրիզվերեայի հետ:

Հան­դիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգաց­ման համագործակցության վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցութ­յան բաժնի պետ Վարդուհի Սահակյանը:

Հանդիպման ընթացքում փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը կարևորել են համագործակցությունը Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ և համապատասխան ծրագրեր ներկայացնելու պատրաստակամություն հայտնել՝ հետագա գործակցության իրականացման նպատակով:

Վալերի Ֆրելանդն իր հերթին ներկայացրել է դաշինքի գործունեությունը՝ ընդգծելով, որ այն հիմնադրվել է 2017 թ. Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությամբ՝ միտված կոնֆլիկտային և հակամարտային ու հետհակամարտային տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանութ­յանը։ Նրա խոսքով՝ դաշինքը ֆինանսավորում են ութ երկրներ (Ֆրանսիա, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Լյուքսեմբուրգ, Չինաստան, Մարոկկո, Մոնակո) և չորս մասնավոր դոնորներ։

Նշվել է, որ հիմնադրումից ի վեր դաշինքը գործունեություն է իրականացրել շուրջ 30 երկրում՝ ֆինանսական և գիտական օժանդակություն ցուցաբերելով տարբեր հուշարձանների, թանգարանների ու դրանց հավաքածուների, ձեռագրերի ու արխիվների և ոչ նյութական ժառանգության պաշտպանության և վերա­կանգնման համար:

Վալերի Ֆրելանդի խոսքով՝ Արցախում մշակութային հուշարձանների վերանորոգման ծրագրերում դաշինքը դիտարկում է ֆրանսիական «Œuvre d’Orient» ՀԿ-ն (քրիստոնեական հուշարձանների վերանորոգմամբ զբաղվող հասարակական կազմակերպություն) ներգրավելու հնարավորությունը։

Վալերի Ֆրելանդը փաստել է՝ Հայաստանում դաշինքը նպատակ ունի իրագործել հետևյալ ծրագրերը՝ Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի (Institut national du patrimoine) օժանդակությամբ ու հայ և ֆրանսիացի մասնագետների հետ Սյունիքի մարզում 17-18 դդ. Անապատ վանքի վերանորոգում և Հայաստանում հայկական պատմամշակութային հաստատություննե­րի պահպանման, ամրապնդման և թվայնացման աշխատանքների իրակա­նա­ցում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)