ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանի հաղթական մեկնարկը

Մայիսի 24, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանն առաջին հաղթանակն է տարել Երևանում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում:

Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկած 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը մենամարտել է Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևսկու հետ և վստահ հաղթանակ տարել:

Առաջին 2 ռաունդների ընթացքում Հարությունյանը կարողացել է միավորներ կորզել մրցակցից, իսկ վերջին` 3-րդ ռաունդում, նոկդաունի է ենթարկել լեհ բռնցքամարտիկին։

Հայ բռնցքամարտիկը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմենամարտի Գերմանիայի ներկայացուցչի հետ:

Մենամարտից հետո Հարությունյանը խոստովանել է, որ պայքարը շատ բարդ է ստացվել. «‎Հակառակորդի պատրաստվածությունը շատ մեծ էր։ Առաջին մենամարտն էր, և այն ուներ իր դժվարությունը՝ լարվածություն, ռինգ զգալ և այլն, բայց ընթացքում մարզիկներից մեկը տեխնիկայի կամ կամքի շնորհիվ կարողանում է հաղթել պայքարում»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս մեկնաբանել է Հայաստանի առաջին ներկայացուցչի հաղթական մենամարտը. «Իսկապես ծանր մենամարտ էր: Մենք առաջին քայլը կատարել ենք Եվրոպայի այս առաջնությունում»:

Այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա Եվրոպայի առաջնությունում:

54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը որակավորման փուլում կմենամարտի ուկրաինացի Յելմիր Բավիևի հետ: Նրա մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին` A ռինգում:

Հաջորդիվ B ռինգում Նարեկ Զախարյանը (71 կգ) որակավորման փուլի առաջին մենամարտը կանցկացնի սլովակ Թեքեքս Միկալի հետ:

Երեկոյան մրցահերթում էլ (18:00) պայքարի մեջ կմտնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը՝ մենամարտելով մոլդովացի Քոսիան Դմիտրիի հետ:

Հիշեցնենք՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը կտևի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկներ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ից, իսկ մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, եզրափակիչները կկայանան մայիսի 30-ին:

Եվրոպայի առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)