ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի երկու ներկայացուցիչ պարտվել է մեկնարկում

Մայիսի 24, 2022
Սպորտային լուրեր

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր պայքարել է Հայաստանի երկու ներկայացուցիչ:

54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը մեկնարկային մենամարտում մրցել է Ուկրաինան ներկայացնող Յելմիր Նաբիևի հետ և պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ:

71 կգ քաշային Նարեկ Զախարյանը ևս պարտվել է մեկնարկում: Որակավորման փուլի առաջին մենամարտում Զախարյանի մրցակիցը սլովակ Թեքեքս Միկալն էր: Հայաստանի ներկայացուցիչը թեև բավականին լավ է մենամարտել, բայց տանուլ է տվել երրորդ ռաունդն ու դուրս մնացել հետագա պայքարից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեկնաբանել է հայ բռնցքամարտիկների ելույթները. «Առաջին երկու ռաունդում Նարեկը շատ լավ ու գրագետ աշխատելուց հետո երրորդ ռաունդում փոխեց կեցվածքը, ինչից մրցակիցն օգտվեց, իսկ Զախարյանը՝ զգալով, որ պարտվում է, խուճապի մատնվեց: Տակտիկական սխալի արդյունքում պարտվեց:

Ինչ վերաբերում է Ջանիկին, ապա հասկանալի է, որ փորձի պակաս կար: Առաջին անգամ էր մենամարտում մեծահասակների պայքարում: Հեշտ չէ միանգամից դուրս գալ մեծ ռինգ և ցույց տալ այն, ինչ կարող ես: Ափսոս, ցավում եմ: Այնպես չէ, որ մրցակիցները շատ ուժեղ էին ու պարտվեցին: Սպորտ է, այսպես էլ է լինում: Սպասենք մեր մյուս ներկայացուցիչներին»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշում է, որ մեր ամբողջ հավաքականը շատ լավ մարզավիճակում է, և հույս է հայտնում՝ վերջնական արդյունքները գոհացնող կլինեն. «Մեր ամբողջ թիմը լավ մարզավիճակում է: Ինչպես նշեցի, պարտվեցին նախ վարպետության պակասի, ապա արդեն տակտիկական սխալի արդյունքում: Տղաները հոգնած չեն: Նրանք պարզապես պետք է իրենց ողջ ուժերը թողնեն ռինգում և դուրս գան: Մեր առաջատարներն ու հիմնական հույսերը դեռ չեն մտել պայքարի մեջ: Վստահ եմ՝ վերջնական արդյունքը գոհացուցիչ կլինի»:

Հայաստանն այսօր ևս մեկ ներկայացուցիչ կունենա Եվրոպայի առաջնությունում: Երեկոյան մրցափուլի ընթացքում ռինգ դուրս կգա 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը՝ ուժերը չափելով մոլդովացի Դմիտրի Կոստյուկի հետ: Մեկնարկը՝ 18:00-ից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)