ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանն այսօր 3 ներկայացուցիչ կունենա Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում

Մայիսի 25, 2022
Սպորտային լուրեր

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մրցումային 3-րդ օրը Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա:

ԵԱ-ում իր երկրորդ մենամարտը կանցկացնի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը՝ ցերեկային մրցահերթում մրցելով գերմանացի Քևին Շումանի հետ: Նույն մրցահերթում պայքարի դուրս կգա նաև Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և կմենամարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Ստեֆանով Դիմիտրովի հետ: Հայաստանի երրորդ ներկայացուցիչը կլինի Կարեն Տոնականյանը (60 կգ): Երեկոյան մրցահերթում նա իր ուժերը կչափի հունգարացի Ռոլանդ Վերեսի հետ:

Հիշեցնենք՝ երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:

Եվրոպայի առաջնության 1/16 եզրափակչում Հակոբյանը մենամարտել է մոլդովացի Քոսիան Դմիտրիի հետ և տպավորիչ հաղթանակ տանելով՝ դուրս եկել 1/8: Հատկապես 3-րդ ռաունդում նա մի քանի անգամ գերազանցել է մրցակցին:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքով՝ հաղթանակներ էին սպասում ոչ միայն Համբարձում Հակոբյանից, այլև օրվա մեր մյուս ներկայացուցիչներից՝ 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանից և 71 կգ քաշային Նարեկ Զախարյանից. «Երեք մենամարտ ունեինք, և սպասում էի, որ երեքի դեպքում էլ հաղթանակը մերն է լինելու: Կան սխալներ, և որոշ հարցերում տղաները չարդարացրին իրենց: Համբարձում Հակոբյանը բոլորին գերազանցեց իր կամային որակներով, թեև մենամարտի ժամանակ նրա մոտ մի փոքր լարվածություն կար»:

Հիշեցնենք՝ Ջանիկ Սահակյանը մեկնարկային մենամարտում զիջել էր Ուկրաինան ներկայացնող Յելմիր Նաբիևին, իսկ Նարեկ Զախարյանը պարտվել էր սլովակ բռնցքամարտիկին:

Մայիսի 24-ին կայացած մենամարտերի արդյունքում հայտնի են դարձել նաև Հայաստանի հավաքականի առաջատարներ Հովհաննես Բաչկովի և Դավիթ Չալոյանի մրցակիցները: Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ԵԱ-ի 1/16 եզրափակչում կմրցի անգլիացի Ջոզեֆ Թայերսի հետ, իսկ գերծանր քաշային կարգում աշխարհի գործող փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը 1/16 եզրափակչում ուժերը կչափի Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլդոյի հետ: Բաչկովն ու Չալոյանը Եվրոպայի առաջնությունում պայքարը կսկսեն մայիսի 26-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)