ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում

Մայիսի 25, 2022
Դպրոցական անցուդարձ

«Արվեստի մեջ երիտասարդություն նշանակում է հայտնագործության անհագ պահանջ, նորը տեսնելու և պատկերելու կարողություն, նոր և չտրորված ուղիների փնտրում՝ նետվելով դեպի անհայտն ու անծանոթը»:

Մ. Սարյան

Եղվարդի N 3 հիմնական դպրոցում հայտարարվել էր մրցույթ՝ բացահայտելու շնորհալի, տաղանդավոր աշակերտներին արվեստի բոլոր ճյուղերում (նկարչություն, ասմունք, երգ, պար, սպորտ և այլն):

Անցած ամբողջ շաբաթ դպրոցում տիրում էր ուրախ և լարված մթնոլորտ. անցկացվեց վոլեյբոլի ներդպրոցական մրցումներ, որին ակտիվորեն մասնակցեցին բարձր դասարանների աշակերտները:

Հաջորդ մրցույթը նկարչության ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացվեց դպրոցի երեսուն տաղանդավոր աշակերտների աշխատանքներ (ցուցահանդեսի կազմակերպիչ ԴԱԿ՝ Ն. Հարությունյան, ԱԽ):

Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո դպրոցի տնօրեն Լ. Աղայանը նշեց, որ դպրոցում հայտարարված մրցույթների նպատակն է հայտնաբերել տաղանդավոր շնորհալի աշակերտներին, օգնել, նպաստել նրանց ստեղծագործական մտքի զարգացմանը: Ինչ վերաբերվում է ներկայացված աշխատանքներին, ապա բոլորը առանձնանում են աշակերտների ուրույն ոճի, գաղափարների, գույների ստեղծագործական մտքի երևակայական և իրականության ճկուն անցումներով:

Լ. Աղայանը շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի մասնակիցներին և շնորհակալագրեր հանձնեց հաղթողներին և մասնակիցներին:Ներկաները համոզվեցին, որ նման ցուցահանդեսները օգնում են ստեղծագործող աշակերտներին էլ ավելի լավ տիրապետել վրձնին, հաղորդակից դառնալ գեղեցիկին, արվեստին, չէ որ յուրաքանչյուր շփում արվեստի հետ ազնվացնում է մարդու հոգին: