ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է վստահ հաղթանակով

Մայիսի 25, 2022
Սպորտային լուրեր

Երևանում շարունակվում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարի են դուրս եկել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

Վախթանգ Հարությունյանը, որն իր երկրորդ մենամարտն էր անցկացնում այս առաջնությունում, մրցել է Գերմանիայի ներկայացուցիչ Քևին Շումանի հետ և պարտություն կրել:

Եվրոպայի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: 1/16 եզրափակչում նա մենամարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ Կրիստիան Դիմիտրով-Ստեֆանովի հետ և վստահ հաղթանակ տարել՝ երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն:

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հանդիպումից հետո մեկնաբանել է Հովհաննիսյանի մեկնարկը Եվրոպայի առաջնությունում. «Մենամարտը շարունակվում է մինչև վերջին վայրկյանը: Հովհաննիսյանը գերազանց գործեց երկու ռաունդի և երրորդ ռաունդի 2 րոպե 50 վայրկյանի ընթացքում: Վերջին վայրկյանների ընթացքում ինքն իր համար դժվարություններ ստեղծեց: Մինչև վերջին վայրկյանը պետք է ուշադիր լինել: Ամեն դեպքում շատ կարևոր հաղթանակ էր, ինչի համար ուրախ ենք: Հովհաննիսյանը երկար ժամանակ է՝ մեծ ռինգ դուրս չէր եկել»:

Ռաֆայել Հովհաննիսյանի խոսքով՝ ոգևորությունը շատ մեծ է, քանի որ հանդես են գալիս սեփական հարկի ներքո. «Երբեմն այդ ոգևորությունը խանգարում է, ու անում եմ բաներ, որ սխալ է: Երևի փորձի պակասից է: Ամեն դեպքում հաջորդ մենամարտերում կփորձեմ ավելի զգոն լինել»:

Երեկոյան մրցահերթում Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա: Ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը՝ մենամարտելով հունգարացի Ռոլանդ Վերեսի հետ:

Նշենք՝ Երևանում ընթացող ԵԱ-ում այսօր ռինգ է դուրս եկել նաև հայազգի բռնցքամարտիկ Դավիթ Ալավերդյանը, որը հանդես է գալիս Իսրայելի դրոշի ներքո: Ալավերդյանը 1/16 եզրափակչում ուժերն է չափել Հունաստանի ներկայացուցչի հետ և հաղթանակ տարել:

Այսօր կայացած մենամարտերի արդյունքում իր առաջիկա մրցակցին է իմացել նաև Հայաստանի հավաքականի անդամ, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ կմենամարտի Իսպանիայի ներկայացուցիչ Սալվադոր Մոլինայի հետ: Այդ մենամարտը կկայանա մայիսի 27-ին: Հաղթանակի դեպքում Արթուր Հովհաննիսյանն առնվազն բրոնզե մեդալ կապահովի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)